Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Տավուշի սահմանագոտում ռմբաստարաններ են կառուցվում

Հոկտեմբեր 16,2015 10:53

Տավուշի մարզի սահմանամերձ բնակավայրերում համայնքապետարաները կառուցում են ռմբապաստարաներ: Դրանք կառուցվում են հիմնականում գործող հիմնարկների, կրթական հաստատությունների տարածքում: Որոշ ռմբապաստարաններ նույնիսկ հագեցվում են գիշերային լուսավորությամբ, սեղան-նստարաններով:

Ադրբեջանի զինուժի կողմից պարբերաբար ոտնձգությունների պարագայում, հրետակոծությունից Տավուշի մարզի բնակիչ 3 կանանց զոհվելուց հետո անհրաժեշտություն է ռմբապաստարանների կառուցումը, սակայն դրանք սահմանափակ տարածք ունենալով՝ սահմանամերձ համայնքների բոլոր բնակիչներին չեն կարող տեղավորել: Ուստի շատ կարեւոր է սահմանագոտու բնակչությանը քաղաքացիական պաշտպանության վերաբերյալ տարրական գիտելիքների իրազեկումը:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. laura says:

    Կարող եք նշել կոնկրետ որ համայնքներում են ռմբաստարաններ կառուցվում?

  2. Նման համայնքներ գիտեմ, սակայն չեմ կարող ասել, որ հետո չմեղադրեն պետական գաղտնիք հրապարակելու մեջ: Նշեմ, որ ամիսներ առաջ Սեյրան Օհանյանը նշեց, որ Տավուշի մարզում 350 ռմբապաստարան է կառուցվել: Ես նման տվյալ չեմ կարող հայտնել:

    • Լաուրա says:

      Հարգելի Ոսկան, ես անցյալ շաբաթ եմ Ոսկեվան գյուղ գնացել, որը Տավուշի մարզի սահմանամերձ բնակավայր է, ու բնակիչները հենց այդ բանից էլ դժգոհում են որ չկա անգամ մի ռմբաստարան և չկա որևէ նախադրյալ որ դրանք կկառուցվեն մի օր: Եթե բնակավայրերը չեք նշում, որ չբացահայտեք պետական գաղտնիք, ինչպես դուք եք նշում, ապա ինչպես եք ընդհանրապես գրել այս հոդվածը նշելով մարզը և հիմնական հաստատությունները? Տավուշի սահմանագոտու բնակավայրերը շատ չեն և շատ հեշտ է ձեր տված ինֆորմացիայի իսկությունը պարզել….

  3. հարգելի Լաուրա, ես ծնունդով Ոսկեվանից եմ եւ լավ գիտեմ այնտեղի վիճակը: Տավուշի մարզի խիստ սահմանամերձ գյուղերը 24-ն են, եւ այս հոդվածում չեմ նշի, թե որ բնակավայրում արդեն կառուցված է ռմբապաստարան, որում՝ ոչ: Նաեւ նպատակ եմ ունեցել ուշադրություն հրավիրել բնակչության կողմից քաղաքացիական պաշտպանության վերաբերյալ գիտելիքների պակասին:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031