«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 19-ին ժամը 10.00-ից մինչև հոկտեմբերի 20-ը ժամը 10.00-ն կդադարեցվի Կոտայքի մարզի Նոր Գեղի համայնքի` Երևանյան փողոցն ու «Արզնի» առողջարանը մասնակի, Մաշտոցի, Խաչատրյան, Առողջարանայինի, Ա. Բարսեղյան, Թումանյան, Չարենցի, Երկաթուղայինների, Ազատամարտիկների, Աղպրակի փողոցների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
«Երևան Ջուր» ՓԲԸ