Լրահոս
Օրվա լրահոսը

Երվանդ Մանարյան. «Միայն թե գործը տուրուդմփոցի չհասնի, սա է ամբողջ խնդիրը». «Հրապարակ»

Հոկտեմբեր 16,2015 10:36

Երվանդ Մանարյանն այնքան էլ համակարծիք չէ այն մտքերն, որ սահմանադրությունը փոխելու ժամանակը չէր, եւ դրա կարիքը չկար. «Ես չեմ ընդունում այդ ձեւակերպումը՝ սահմանադրությունը վերանայել, խմբագրել։ Ի՞նչ ասել է՝ սահմանադրություն վերախմբագրել, սահմանադրությունը մի հատ է լինում, եւ ընդհանրապես ճիշտ է, որ մի քանի տող լինի, վերջանա գնա։ Սահմանադրությունն այն է, որ բոլորն ազատ են՝ իրենց մոտեցումն ունենալ այս հարցերի նկատմամբ։ Պետք է դնեն մեջտեղ, քննարկեն՝ ով, ի՞նչ, ո՞նց, ինչպե՞ս։ Չգիտես ինչու, անպայման ուզում են, որ վերեւից մի բան ասվի, մի տեսակ նաեւ պարտադրվի, եւ մենք էլ, մեր դիրքերից ելնելով, այդ պարտադրմանը որոշակի վերաբերմունք ունենանք՝ դրական կամ բացասական։ Իրար «դեմ» լինելը ճիշտ բան է, բայց պետք չէ դա թմբկահարել ու չափանիշ դարձնել հասարակության համար»։

Ինչ վերաբերում է ձեւավորված «Ոչ-ի» տարբեր ճակատներին, ապա դա նորմալ է այնքանով, որ մեկն ինչ-որ բան է ձեւավորում ու դրա մասին բարձրաձայնում է։ «Ինչքան շատ խոսվի դրա մասին, ինչքան շատ հասարակությունն իմանա, թե այդ ձեւավորումների տակ ինչ է դրված՝ անկեղծ միտումներ, թե ուրիշ բաներ, ավելի լավ։ Մենք չպետք է շտապենք դրա արդյունքը տեսնել, միեւնույն է՝ արդյունքը երեւալու է մի քանի տասնամյակ հետո, ուրեմն հիմա ժամանակ ունենք իրար հետ խոսելու, իրար ստուգելու, տեսնենք, թե ով ինչպես է մտածում։ Համբերություն ունենանք բոլոր կարծիքները լսելու, միայն թե գործը տուրուդմփոցի չհասնի, սա է ամբողջ խնդիրը»։

 

Սոնա ԱԴԱՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031