Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Գրիգորյանը Մադրիդում ստանձնեց առաջատարի դերը

Հոկտեմբեր 16,2015 10:19

Մադրիդում ընթացող Օլիվեր Գոնսալեզի 4-րդ միջազգային հուշամրցաշարի ուժեղագույնների խմբում հանդես եկող հայաստանցի երիտասարդ գրոսմայստերներ Կարեն Գրիգորյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը հաջող են հանդես գալիս:

Հայաստանի այս տարվա չեմպիոն Կարեն Գրիգորյանը հինգ տուրից հետո 4,5 միավորով իսպանացի Դավիդ Լարինո Նիետոյի հետ միասին ստանձնել է մրցաշարային աղյուսակի առաջատարի դերը: Երեկ երեկոյան Կարենը սեւ խաղաքարերով խաղալու էր Դավիդի հետ:

Գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը ոչ-ոքի անելով լատվիացի Իլմարս Ստարոստիցի հետ՝ 3,5 միավորով 72 մասնակիցների մեջ զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 16-րդ հորիզոնականը:

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
16.10..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել