Լուսանկարում պատկերված կինը Ստրասբուրգում՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) դիմաց, հացադուլ է անում: Թվում է, թե ՄԻԵԴ-ը աշխարհի տարբեր երկրների քաղաքացիների համար արդարադատության հաստատման վերջին շանսն է, ամենավստահելի դատական ատյանը, սակայն պարզվում է, որ ՄԻԵԴ-ից եւս շատ մարդիկ դժգոհ են մնում:
Օրինակ՝ այս կինը դժգոհ է մնացել Ռումինիայի «մաֆիոզ» դատավորներից եւ բողոք ներկայացրել ՄԻԵԴ: Այն մերժվել է: Ուստի որպես բողոքի նշան, ՄԻԵԴ դատավորներից բողոքի դրսեւորում՝ նա ընտրել է հացադուլը: Մեկ այլ կին դժգոհում էր նրանից, որ ՄԻԵԴ դատավորների մեծամասնությունը կոռումպացված է եւ ծառայում է կոռումպացված ղեկավարությանը:
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Ստրասբուրգ
Կարդացեք նաև
«Առավոտ» օրաթերթ
15.10..2015