«Ես ուղղակի ապշած եմ, թե ինչո՞ւ են այսպես խառնվել իրար, ինչո՞ւ հանկարծ չարացան, ինչո՞ւ չասացին, որ 15 տարի այս մարդը տարբեր բաներ է արել: Որեւէ մեկին դուր չի՞ գալիս, որ մեկն իրեն կարող է մրցակից դառնալ»,- «Առավոտի» հետ զրույցում Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի եւ նրա քաղաքական ծրագրերի շուրջ Հայաստանում առաջացած աղմուկի մասին երեկ իր վրդովմունքը հայտնեց ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանը` հիշեցնելով, որ երբ վերջինս Ստեփանակերտում դպրոց էր կառուցում, 4-5 միլիոն դոլար էր ծախսում, ստեղծագործական միություններին գումարներ էր տրամադրում` մրցույթներ կազմակերպելու, ստեղծագործելու եւ այլն, ոչ ոք չէր ասում` դուք չորս տարի այստեղ չեք ապրում:
«Առավոտ» օրաթերթ
15.10..2015