Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ չի կարելի խմել ամբողջ գիշեր բաժակում մնացած ջուրը

Հոկտեմբեր 16,2015 11:00

Իսկ դուք ունե՞ք սովորություն գիշերը քնելուց առաջ մի բաժակ ջուր դնել ձեր մահճակալի կողքի սեղանին: Դուք արթնանում եւ խմո՞ւմ եք այդ ջուրը:

Պետք է հրաժարվել այդ սովորությունից. ահա՛, թե ինչու:

Ձեզանից շատերն արդեն նկատել են՝ մի քանի ժամ բաժակում մնալուց հետո ջուրը հնանում է եւ տարօրինակ համ ձեռք բերում: Այս երեւույթն ունի գիտական բացատրություն:

Այն փոխում է իր բաղադրությունը, ինչպես նաեւ համը: Ջուրը չի պարունակում շաքար եւ սպիտակուցներ, այսպիսով՝ այն հեշտությամբ կարող է թիրախ հանդիսանալ մեծ քանակությամբ փոշու, բակտերիաների, մանրէների համար եւ, բնականաբար, աղտոտվել: Դեռեւս չկա ոչ մի բացատրություն, թե ինչից է առաջանում ամբողջ գիշեր մնացած ջրի տարօրինակ համը: Երբ ջուրը բաց մնալով ենթարկվում է օդի ազդեցությանը, այն կլանում է ածխածնի երկօքսիդը, եւ այդ CO2-ի մի փոքր մասն է փոխակերպվում ածխաթթվի: Հետեւաբար ջուրը ենթարկվում է փոփոխության. փոխում է իր քիմիական բաղադրությունը, համը եւս, որովհետեւ ածխաթթուն բաց է թողնում մեկ կամ երկու պրոտոն եւ վերածվում է կարբոնատի կամ ածխածնի երկօքսիդի, որն էլ իջեցնում է ջրի Ph-ը:

Սա չի նշանակում, որ այդ ջուրը վատ ազդեցություն կարող է թողնել մարդու օրգանիզմի վրա, բայց, անշուշտ, ողջ գիշեր մնալուց հետո փոխում է իր համը՝ հավաքելով օդի բակտերիաներն ու փոշին: Այսպիսով՝ ժամանակն է մտածելու այդ սովորությունից հրաժարվելու մասին:

Պատրաստեց ՆՈՒՆԵ ՂԱԶԱՐՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
15.10..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031