Այսօր Երեւանի հրաձգության ՄՊՄԴ-ում կայացավ Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի նախագահի գավաթի խաղարկության բացման արարողությունը, իսկ վաղը կսկսվեն մրցումները` 10 մետր օդամղիչ հրացան մարզաձեւում:
ՀՀՖ կայքեջը տեղեկացնում է, որ ֆեդերացիայի նախագահ Արթուր Հովհաննիսյանը երրորդ անգամ է կազմակերպում այս մրցաշարը, որի արդյունքներով կազմավորվելու է հանրապետության հավաքական թիմը: Ուրախալի է, որ 65 մասնակից հավաքագրած այս մրցմանն առաջին անգամ թիմով մասնակցում է նաեւ ԲՄԱ-ն, որը համալրված է զորակոչված հրաձիգ մարզիկներով: Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանը armnoc.am-ի հետ զրույցում հույս է հայտնել, որ հենց բանակային մարզիկները ամենադիպուկների շարքում կլինեն եւ կզբաղեցնեն մրցանակային տեղեր: Մասնագետը նաեւ անդրադարձել է Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիական խաղերում հայաստանցի հրաձիգների ներգրավվածության հարցին՝ հույս հայտնելով, որ երեք վարկանիշի հեռանկար կա եւ որոնցից առաջինը կլինի եկող տարվա փետրվարին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարները՝ ՀՀՖ-ի