Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Կուսակցության մասին օրենքը թույլ չի տալիս Արա Աբրահամյանին կուսակցություն բացել կամ ֆինանսավորել»

Հոկտեմբեր 15,2015 23:08

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը չի կարծում, թե Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի` նախատեսած կուսակցությունը Ռուսաստանի պահանջով է ստեղծվելու:

«Որովհետեւ Հայաստանի  իշխանությունները Ռուսաստանի ոչ միայն ցանկացած քաղաքական պահանջ, այլ նույնիսկ քմահաճույք ամբողջ ծավալով իրականացնում են: Չեմ կարծում, որեւէ խնդիր կա Հայաստանի իրենց աշխատողներին լրացնելու կամ ինչ-որ անհասկանալի իրավիճակ ստեղծեն, այն դեպքում, երբ Ռուսաստանը բազմաթիվ խնդիրներ ունի Սիրիայում, Ուկրաինայում: Սա ներհայաստանյան ծրագիր է, լուրջ ծրագիր»,- կարծում է Արմեն Մարտիրոսյանը:

Նրա խոսքով, Արա Աբրահամյանը քաղաքական դաշտ է մտնում Սերժ Սարգսյանի հավանության պայմաններում, ընդդիմություն չի լինելու. «Այս տեղեկատվությունը հենց պարոն Աբրահամյանն է հայտնել ասուլիսում: Ինքը իշխանափոխություն չի ցանկանում, կուսակցությանը ինքն է ֆինանսավորելու, այդ կուսակցությունը լինելու է ռուսամետ քաղաքական ուժ: Բայց այստեղ խնդիր կա: Կուսակցության մասին օրենքն ասում է, որ միայն Հայաստանի քաղաքացիները կարող են կուսակցություն հիմնել, որքան տեղյակ եմ Ռուսաստանում երկքաղաքացիության ինստիտուտ գոյություն չունի, Արա Աբրահամյանը նշեց, որ Ռուսաստանի քաղաքացի է, հետեւաբար խնդիր կա կուսակցական լինելու: Եթե Հայաստանի քաղաքացի չէ, ապա իրավունք չունի նաեւ կուսակցություն ֆինանսավորել, որովհետեւ օրենսդրությունն այս  հարցում էլ է խիստ, բացառապես Հայաստանի քաղաքացիներին է թույլատրում կուսակցություն ֆինանսավորել»:

Պարոն Մարտիրոսյանի մեկնաբանմամբ, այն որ Արա Աբրահամյանը ռուսական դաշտում է աշխատելու, արտաքին կողմնորոշմամբ, խոսում է այն մասին, որ այն ընտրազանգվածը, որը ռուսական կողմնորոշման ընտրազանգված է , միայն այդ զանգվածի հետ կարող է  աշխատել Աբրահամյանի կուսակցությունը. «Չեմ կարծում , որ այդ կուսակցությունը մեծ ընտրազանգված ունենա, հազիվ ՀՀԿ-ի, ՀՅԴ-ի,  ԲՀԿ-ի ընտրազանգվածի մի մասին հավակնի, օրինակ ԲՀԿ-ի  2012 թվականի ընտրազանգվածը ռուսամետ էր»:

Արմեն Մարտիրոսյանի համոզմամբ, Արա Աբրահամյանի նախատեսած կուսակցությունը ամենայն հավանականությամբ որոշակիորեն մահակի դեր է կատարելու. «Մահակ կլինի  բոլոր այն կուսակցությունների գլխին, որոնք իշխանությունների հետ պայմանավորվածություններ ունեն հաջորդ խորհրդարանում լինելու հարցում, հայտնի հանդիպումների, «ադաբրյամսի» շրջանակում: Հնարավոր է այդ կուսակցություններին նաեւ ուղերձ է՝ եթե լավ չաշխատեք, ոչ թե դուք, այլ Արա Աբրահամյանի կողմից ստեղծվելիք կուսակցությունը խորհրդարան կմտնի»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031