Այսօր «Միկա» մարզահամալիրում մեկնարկել է ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ Ռուդոլֆ Կարապետյանի եւ միջազգային կարգի սպորտի վարպետ Եղիշե Կարապետյանի ավանդական միջազգային 7-րդ հուշամրցաշարը:
Մրցաշարի մեդիա պատասխանատու Անի Մեժլումյանն Aravot.am-ին տեղեկացրեց, որ բացի Երեւանի, Հայաստանի, ԼՂՀ-ի 1999-2001 թթ. ծնված ազատ ոճայիններից, մասնակցում են Վրաստանի, Իրանի, Օսեթիայի շուրջ 200 պատանի ըմբիշներ: Այսօր ավարտվել են հինգ քաշային կարգերի գոտեմարտերը: Ըստ քաշային կարգերի հաղթող դարձել են միայն Հայաստանի ներկայացուցիչները՝ 42 կգ քաշային Նորիկ Ասատրյանը (Երեւան),50 կգ՝ Հրաչյա Մարգարյանը, 58 կգ՝ Վազգեն Թեւանյանը, 69 կգ՝ Գեղամ Գալստյանը (բոլորն էլ՝ Արտաշատ) եւ 85 կգ՝ Մհեր Մարկոսյանը (Վանաձոր):
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը տրամադրել է Անի Մեժլումյանը