Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Գեղարվեստի պետական ակադեմիայի ամենամեծ ձեռքբերումը շրջանավարտների անուններն են. Արմեն Աշոտյան

Հոկտեմբեր 15,2015 21:20

Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի 70-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակում Հայաստանի նկարիչների միությունում բացվել է նկարների ցուցահանդես:

Միջոցառմանը ներկա է գտնվել նաև ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Նախարարն իր խոսքում, անդրադառնալով գեղարվեստի ակադեմիայի ձեռքբերումներին, շեշտել է, որ հիմնադրվելով երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին՝ այն ի սկզբանե եղել և շարունակում է մնալ Հայաստանի ամենայուրահատուկ բուհերից մեկը. <<Գեղարվեստի պետական ակադեմիայի ամենամեծ ձեռքբերումը շրջանավարտների  անուններն են, որոնցից շատերը  պատիվ են բերում ոչ միայն բուհին, այլ մեր ամբողջ հասարակությանը և ժողովրդին:  Գեղարվեստի ակադեմիայի սաներից  ու դասավանդողներից շատերը, սկսած դեռևս մեծ վարպետ Մարտիրոս Սարյանից, դարձել են մեր մշակույթի բրենդը: Վստահ եմ, որ բուհն այսօր էլ վառ անուններ տալու պոտենցիալ ունի: Ուսանողական տարիներին միշտ չէ, որ հնարավոր է տաղանդներին միանշանակ առանձնացնել, սակայն վստահաբար այսօրվա ուսանողների մեջ կլինեն մարդիկ, ում անունները հետագայում հնչելու են Մարտիրոս Սարյանի, Գևորգ Բաշինջաղյանի, Գրիգոր Խանջյանի և Արամ Իսաբեկյանի  կողքին>>,- նշել է Ա. Աշոտյանը:

Նշենք, որ Գեղարվեստի պետական ակադեմիայի 70-ամյակի կապակցությամբ բուհում բացվել են խեցեգործության և դիզայնի ժամանակակից լաբորատորիաներ, Հայաստանի ազգային պատկերասրահի որմնանկարների դահլիճում տեղի է ունեցել հանդիսավոր նիստ:

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031