Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Գրիգորյան. Սահմանադրությունը հանրության պահանջով պետք է փոխվի. (Տեսանյութ)

Հոկտեմբեր 15,2015 20:13

Արմեն Գրիգորյանի կարծիքով՝ ներկայիս Սահմանադրությունը շատ առավելություններ ունի

«Մենք գտնում ենք, որ հանրաքվեն անհրաժեշտ չէ»,- հոկտեմբերի 15-ին «Դեբատ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց «Չեք անցկացնի» նախաձեռնության անդամ Արմեն Գրիգորյանը:

Նա նկատեց, որ Հանրապետական կուսակցությունը եւ նախագահ Սերժ Սարգսյանը 2012 եւ 2013 թվականների ընտրությունների ընթացքում չեն խոսել սահմանադրական փոփոխությունների մասին, սակայն սկսել են խոսել դրա մասին, երբ որ Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովն է ձեւավորվել. «Բոլորի մոտ էլ կասկած կար, որ Սահմանադրությունը փոխվում է 1 հոգու համար: Եվ հենց դրա համար մենք սպառնալիք ենք տեսել, որովհետեւ Սահմանադրությունը 1 փաստաթուղթ է, որ բոլորի համար է, հանրության համար է»:

Ըստ նրա, եթե փաստաթուղթը հանրության համար է, ապա հանրության պահանջով պետք է փոխվի. «Այնպես չէ, որ ներկայիս փաստաթուղթը իդեալական է, բայց ներկայիս փաստաթուղթը շատ առավելություններ ունի, որ նաեւ հետընթաց է ապրում այս փաստաթուղթը: Մենք հիմա ունենք 2 համապետական ընտրություններ: Պարոն Մինասյանը խոսում է, որ քաղաքացիները ավելի լիազորված են լինելու ինչ-որ ձեւ իշխանության վրա ազդելու:

Մարդկության պատմության մեջ, բոլոր ժողովրդավարություններում քաղաքացին իշխանության վրա ազդելու հնարավորություն ունեցել է ընտրության միջոցով, այլ տարբերակ չկա, քաղաքագիտությանը ծանոթ չեն այլ միջոցներ: Եթե ընտրությունները 1-ով կրճատվում են, ապա սահմանափակվում են քաղաքացիների իշխանության վրա ազդելու հնարավորությունը, եթե դրվում է երկրորդ փուլ՝ կայուն մեծամասնության փուլի սկզբունքով, ապա դա ընդհանրապես հաստատում է այն մտահոգությունը, որ սահմանադրական փոփոխությունով քաղաքացու իշխանությունն է այսպես ասած սահմանափակվում»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031