Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԱՄՆ Պետդեպարտամենտը Հայաստանի կրոնական փոքրամասնությունների հետ կապված խնդիրներ է արձանագրել

Հոկտեմբեր 15,2015 19:43

Հայաստանի Սահմանադրությունը երաշխավորում է կրոնի ազատությունը եւ սահմանում եկեղեցու տարանջատումը պետությունից, բայց, միեւնույն ժամանակ, Հայ Առաքելական Եկեղեցին ճանաչում է որպես ազգային եկեղեցի եւ ազգային ինքնության պահպանող: Այս մասին ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի «Կրոնական ազատություններ 2014» զեկույցի Հայաստանին վերաբերող մասում:

Պետդեպարտամենտը նշել է, որ Հայ Առաքելական Եկեղեցու պատմության դասընթացները պարտադիր են Հայաստանի դպրոցական ծրագրերում: «Կառավարության մի շարք գործողություններ ազդում են փոքրամասնության ներկայացուցիչների վրա, օրինակ՝ նոր զինծառայության անցած զորակոչիկներին ստիպում են Հայ Առաքելական հավատքով մկրտություն անցնել, բանակում կրոնական հիմքերով խտրականություն եւ պաշտամունքի վայրեր ստանալու խոչընդոտներ են լինում, ինչպես նաեւ դպրոցական համակարգում եւ աշխատանքի հասարակական սեկտորում կրոնական փոքրամասնությունները խտրականության են ենթարկվում»:

Միաժամանակ գրված է, որ Հայաստանի կառավարությունը հայտարարել է, թե մտադրություն չունի փոխելու դպրոցական ուսումնական ծրագիրը եւ չի վերացնի «Հայոց եկեղեցու պատմություն» պարտադիր առարկան: «Եհովայի վկաները բարձր են գնահատել Հայաստանի կառավարության որոշումը այլընտրանքային ծառայության մասին օրենքի ընդունումը»:

Հայաստանի մի շարք լրատվամիջոցներ, ըստ Պետդեպարտամենտի, շարունակել են նյութեր հրապարակել, որտեղ կրոնական փոքրամասնությունները «երկրի թշնամիներն են», չնայած նրան, որ կրոնական խմբերի մեծամասնությունն ասում է, որ համեմատած մյուս տարիների հետ, լրագրողները սկսել են ավելի օբյեկտիվորեն լուսաբանել իրենց գործունեությունը. «Մի շարք կրոնական կազմակերպություններ հաղորդել են, որ բարելավել են հարաբերությունները Հայ Առաքելական Եկեղեցու հետ: Միջնակարգ դպրոցի աշակերտների շրջանում անցկացված հարցումները ցույց տվեցին, որ վերջիններս բացասական են վերաբերվում բոլոր այլ կրոնական կազմակերպություններին»:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031