Այսօր ամփոփվեց «Օհանյան» կրթահամալիրի նախաձեռնած «Միջմշակութային կամուրջ» խորագրով 17-րդ փառատոնը, որի նպատակն է՝ կրթահամալիրի սաներին ծանոթացնել տարբեր երկրների մշակույթների հետ: «Սաները նախապես բաժանվել են խմբերի, ընտրել որևէ երկիր, կատարել ուսումնասիրություն՝ ճանաչելու համար այդ երկրի մշակույթը, սովորույթները, խոհանոցը, անգամ՝ հագուստները եւ որոշ ավանդույթներ»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Օհանյան» կրթահամալիրի հիմնադիր Սուրեն Օհանյանը:
Նա կարեւորեց այն հանգամանքը, որ «Օհանյան»-ում իրականացվող կրթությունը չի սահմանափակվում միայն առարկաների ուսուցմամբ. «Այսպիսի միջոցառումներ հաճախ են կազմակերպվում, ինչպես նաեւ՝ ծավալուն նախագծեր եւ ծրագրեր»:
Փառատոնի մասնակից-թիմերը ներկայացրեցին իրենց փոքրիկ հետազոտության արդյունքները, բեմադրեցին թատերական ներկայացումներ՝ հյուրերին ծանոթացնելով տարբեր երկրների երգ ու պարին: Սաների ելույթները գնահատեցին ոչ միայն մշակույթի ու կրթության ոլորտի գործիչները, այլեւ մի շարք դեսպանատների ներկայացուցիչներ:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ