Լրահոս
Օրվա լրահոսը

Հերիքնազ Տիգրանյան. «Շատ ավելի հետընթաց նորմեր կան Սահմանադրության նախագծի տեքստում». (Տեսանյութ)

Հոկտեմբեր 15,2015 18:50

Հերիքնազ Տիգրանյանի կարծիքով՝ մենք գործող Սահմանադրությունը մինչեւ վերջ չգործարկեցինք

«Մենք ավելի բովանդակային քննարկում ենք անում»,- հոկտեմբերի 15-ին «Դեբատ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հասարակական կազմակերպության իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանը:

Ըստ նրա, շարքային քաղաքացուն հետաքրքրում է, թե սահմանադրական փոփոխությունները որքանով դրական կանդրադառնան իր կյանքի որակի վրա, եւ եթե իր կյանքի որակը դրանից չի փոխվի, կառավարման համակարգը էական նշանակություն չի ունենա: Հերիքնազ Տիգրանյանը կարծում է, որ քաղաքացիները պետք է տարակուսեն, թե ինչու են իշխանություններն այսքան շտապում սահմանադրության փոփոխություններն իրականացնել.

«Մեր խորին համոզմամբ՝ մենք գործող Սահմանադրությունը մինչեւ վերջ չգործարկեցինք, որ տեսնենք, թե որտեղ են դրա թերությունները: Հայեցակարգում, հիշում եք՝ անընդհատ շահարկվում էր, որ գործող Սահմանադրությամբ մարդու իրավունքների բաժինը շատ վատ է խմբագրված, եւ դա հնարավորություն չի տալիս իրավակիրառ պրակտիկայում պաշտպանել մարդու իրավունքները: Դուք կարծում եք նախագիծը ավելի բարելավե՞ց մարդու իրավունքների գլուխը, շատ ավելի վատթարացան, շատ ավելի հետընթաց նորմեր կան Սահմանադրության նախագծի տեքստում, որը վաղը կդառնա Սահմանադրություն: Ասել, որ մարդու իրավունքների բաժինը ակնհայտ արմատական փոփոխության ենթարկվեց՝ դրական իմաստով, ես չեմ կիսում»:

Նա նշեց, որ հասել ենք փոփոխությունների այն փուլին, որ քաղաքացիական հասարակությունը, իրավաբանները, փաստաբանները եւ հետաքրքրված անձինք հազիվ հասցնում են գործընթացի հետեւից գնալ. «Այս շտապողականության արդյունքում՝ մենք ինչ ասում ենք, լինում է պոստ ֆակտում. Մենք ներկայացնում ենք առաջարկություններ, դա արդեն պոստ ֆակտում է, հոկտեմբերի 5-ին նախագիծը ընդունվել է: Ընդունված նախագծային տարբերակով շատ ավելի հետընթաց խմբագրական փոփոխություններով արվեց, քան նախագծային տարբերակում էր: Այսինքն՝ ոչ միայն գործող Սահմանադրության համեմատ եղան փոփոխություններ, այլ հենց նախագծի համեմատ եղան փոփոխություններ»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031