Լրահոս
Օրվա լրահոսը

Թեւան Պողոսյան. «Հանրաքվեի արդյունքների համար մենք չպետք է ունենանք որեւէ կասկած» (Տեսանյութ)

Հոկտեմբեր 15,2015 17:57

«Այն, որ սահմանադրական բարեփոխումները այսօրվա քաղաքական օրակարգի խնդիր է, արդեն հարց է»,- հոկտեմբերի 15-ին «Դեբատ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ԱԺ պատգամավոր Թեւան Պողոսյանը:

Նա հայտարարեց, որ դեկտեմբերի 6-ին՝ հանրաքվեի օրը, պետք է անել ամեն ինչ, որպեսզի թույլ չտալ, որ կրկնվի 1995 կամ 2005 թվականների հանրաքվեների տրամաբանությունը, որտեղ այդպես էլ վստահություն չձեւավորվեց արդյունքների նկատմամբ. «Դրա համար բոլորս պետք է աշխատենք, որ ընկալելի լինի՝ եթե չի անցել, ուրեմն՝ չի անցել, եթե անցել է, ուրեմն՝ անցել է, եւ դրա արդյունքների համար մենք չպետք է ունենանք որեւէ կասկած: Դրա համար մենք բոլորս պետք է աշխատենք»:

Ըստ նրա՝ մեծ խնդիր կարող է լինել այն հանգամանքը, թե որ քաղաքական ուժն է սկսել բարեփոխումները. «Իսկապես, բոլոր քաղաքական ուժերը, որոնք պնդում էին, որ պետք են բարեփոխումներ, բաժանված են երկու ճամբարի՝ ուժեր, որոնք պայքարում են իրենց ստացած քվեի համար, քանի որ նախընտրական փուլում ծրագրերում գրել էին եւ քվե էին ստացել դրա համար եւ փորձում են պայքարը մինչեւ վերջ տանել, ինչը որ, ըստ իս, դրական զարգացում է: Որովհետեւ որեւէ քաղաքական ուժ ընտրություններին մասնակցելիս սկսի հարգել իր նախընտրական ծրագիրը, որ հասկանանք, որ դա իր տեսլականն է, որ դա ուղղակի չի գրվել նրա համար, որ ուրիշները դա չեն գրել, այլ դրան իրենք հավատում են եւ տանում են առաջ:  Իսկ այն քաղաքական ուժը, որ չէր էլ գրել, սկսելու է այս բարեփոխումները, որը ինձ համար զարմանք է»:

Թեւան Պողոսյանը ընդգծեց, որ հավատ չունի այն ուժի նկատմամբ, որը սահմանադրական փոփոխությունները նախաձեռնել է. «Մինչ այսօր մենք տեսնում ենք՝ նույնիսկ այդ տեքստում այն, ինչ- որ գրել են, որ կուզենան անել, այսօրվա դրությամբ չեն անում: Լավագույնս  կլիներ, որ այսօրվա դրությամբ սկսեին  իսկապես գործողություններ անել այն պատկերը, կամ այն ինչ- որ ցանկանում են տեսնել ապագայում, հենց այսօր սկսեն իրականացնել: ԱԺ-ում այսօր կան մի շարք օրենքներ, որոնք կնպաստեն դրա իրականացմանը»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031