Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻԵԴ-ը թույլ տվեց մերժել Հայոց ցեղասպանությունը. միջազգային մամուլի արձագանքը

Հոկտեմբեր 15,2015 18:20

Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր՝ հոկտեմբերի 15-ին, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հրապարակվեց Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի գործով վճիռը: Վճռով սահմանվում է, որ Փերինչեքի նկատմամբ Շվեյցարիայի օրենսդրությունը ճիշտ չի կիրառվել:

Հայաստանը այս գործով հանդես էր գալիս որպես երրորդ կողմ և ՀՀ պահանջն էր, որ վճռից հանվեն այն արտահայտությունները, որոնք ինչ-որ չափով կարող են կասկածի տակ դնել ցեղասպանության փաստը: ՀՀ պահանջներն այս առումով բավարարվել են:

ՄԻԵԴ-ի այս որոշումը տարբեր արձագանքների է արժանացել միջազգային լրատվամիջոցներում: Օրինակ` ռուսական Lenta.ru-ն որպես վճռի մասին տեղեկատվության վերնագիր գրել է. «ՄԻԵԴ-ը թույլ է տվել մերժել Հայոց ցեղասպանությունը»:

Նույն կեպ է վարվել նաեւ ռուսական «Аргументы и факты», ուկրաինական մի շարք կայքեր, օրինակ՝ «Racurs»-ը, «Sockraina»-ն, «Obozrevatel»-ը եւ մի շարք այլ լրատվամիջոցներ: Նույն պատկերին ականատես եղանք նաեւ ադրբեջանական լրատվամիջոցներում:

Այլ պատկեր է թուրքական լրատվամիջոցներում: «Hurriyet Daily News»-ը, «Bgn News»-ը, «Daily Sabah»-ը, «Today’s Zaman»-ը եւ մի քանի այլ կայքեր միայն տեղադրել են ՄԻԵԴ վճռի մասին տեղեկատվություն եւ զերծ են մնացել սեփական մեկնաբանություններից:

Հիշեցնենք նաեւ, որ քիչ առաջ ՀՀ դատախազության տարածած հաղորդագրությունում նշվում է, որ այսօր հրապարակած վճռում Եվրոպական դատարանը նշեց, որ այս գործով դատարանի խնդիրը չէ որոշելու՝ արդյոք Օսմանյան կայսրությունում 1915թ. հայ ժողովրդի նկատմամբ կատարված զանգվածային կոտորածներն ու տեղահանումները կարող են որակվել ցեղասպանություն` միջազգային իրավունքում այդ հասկացությանը տրված բովանդակության տեսանկյունից:

Այնուհետև, դատարանի Մեծ պալատը սահմանեց, որ Եվրոպական դատարանը չունի որևէ իրավասություն` անելու իրավական հայտարարություններ այս հարցի վերաբերյալ՝ անկախ նրանից, թե որ տեսանկյունից է դա արվում:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031