Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ամբիցիաների հարց է՝ դու սենց, մենք՝ սենց». փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը՝ իր դեմ հարուցված քրգործի մասին

Հոկտեմբեր 15,2015 17:33

Այսօր Շենգավիթ վարչական համայնքի ընդհանուր իրավասության դատարանում (նախագահող դատավոր Ալեքսանդր Ազարյան ) փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը դատական նիստին եկել էր իր 7 գործընկերների հետ միասին: Նիկոլայ Բաղդասարյանն ասաց, որ ինքը բողոք է ներկայացրել եւ վիճարկում է դատախազի՝ քրգործի հարուցումը կարճելը բողոքարկելու որոշումը եւ չեն կարող երկու դատավոր քննել նույն գործը:

Նիկոլայ Բաղդասարյանի խոսքերով՝ «Ես կաշկանդված չեմ, որ իմ գործը երկու դատարաններում է քննվում, բայց անսովոր կլինի անգամ իրավաբանության տեսակետից նայելով: Երկու դատավոր ուզում են քննել իմ գործը, ճիշտ է հաճելի է, որ երկու դատավոր են ուզում քննել, բայց իրավական կազուս կառաջանա, պետք է գործը կենտրոնացնել մի դատավորի ձեռքում: Հնարավոր է մի դատարանի վճիռը հակասի մյուսին»:

Մեղադրող դատախազի դիտարկմամբ՝ այդպիսի կազուս չի կարող առաջանալ, որովհետեւ իր բողոքը ուրիշ հարցի վերաբերյալ է:

Հիշեցնենք, որ Նիկոլայ Բաղդասարյանին մեղադրանք էր առաջադրվել քրեական օրենսգրքի 144-րդ հոդվածով: Նա մեղադրվում է մոտ երկու տարի առաջ քննված քրեական գործով անցնող վկայի վերաբերյալ անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելու եւ տարածելու մեջ:

Այդ գործի դատաքննության ընթացքում փաստաբանը դատարանին միջնորդել է իր պաշտպանյալի դեմ ցուցմունք տված վկայի հոգեկան առողջության վերաբերյալ փաստաթուղթ պահանջել համապատասխան հաստատությունից, դատարանը բավարարել է միջնորդությունը: Պարզվել է, որ վկան հոգեկան հիվանդությամբ է տառապում: Բաղդասարյանի վերաբերյալ գործը նախաքննությունն իրականացող մարմինը երկու անգամ կարճել է, սակայն դատախազությունը վերացրել է կարճման վերաբերյալ որոշումը, որն էլ Բաղդասարյանը բողոքարկել է:

Այս դատական նիստը հետաձգվեց, հաջորդ նիստը կկայանա հոկտեմբերի 22-ին, ժամը 11-ին:

Aravot.am-ի հետ զրույցում Նիկոլայ Բաղդասարյանը մեր հարցին՝ Դուք միտում տեսնո՞ւմ եք, վերջին շրջանում փաստաբանների նկատմամբ քրգործեր են հարուցվում՝  պատասխանեց. «Ես միտում տեսնում եմ քրեական հետապնդումների՝ տարբեր փաստաբանների նկատմամբ: Դա պայմանավորված է իրենց գործունեությամբ: Ոչ թե ես իրենց դուրը չեմ եկել, այլ իմ գործունեությունը դուր չի եկել նրանց: Ինքը պետք է գնա ոչ թե այս ճանապարհով, այլ դատավարության ժամանակ իրենց ապացույցները պատշաճ ձեռք բերելու, նախաքննության ժամանակ գնահատեն, տեսնեն ինչ սխալ են թույլ տվել, նոր գործը բաց թողեն դատարան, ոչ թե մտնի դատարան, հետո պարզեն, որ անձը տառապում է հոգեկան հիվանդությամբ եւ դա միակ վկան է, դրանից հետո ինչպես ժողովրդական խոսքն է ասում՝ ուժի զոռով մարդուն դատեն: Այդ գործը հիմա գտնվում է եվրոդատարանում: Եթե որոշվեց, որ իրենք դատել են մի անձի ցուցմունքի վրա, որը հոգեկան հիվանդ է, այդ դեպքում ի՞նչ են անելու, հո գործ չե՞ն հարուցելու ՄԻԵԴ դատավորի նկատմամբ: Պետք էր նախօրոք մտածեին, որ չի կարելի գործն այդ վիճակում ուղարկել դատարան»:

Մեր հարցին՝ այսպես Ձեզանից վրեժխնդի՞ր են լինում՝ Նիկոլայ Բաղդասարյանը պատասխանեց. «Ամբիցիաների հարց է ավելի շատ՝ դու սենց, մենք՝ սենց: Դատախազը պետք է քննիչի գործին պետք է մանրակրկիտ ծանոթանա, նոր ուղարկի դատարան, հակառակ դեպքում նման խնդիր է ծագելու, հետո պիտի սովորեցնեն ինչ-որ մարդկանց բողոք գրել Նիկոլայ Բաղդասարյանի կամ այլ պաշտպանների նատմամբ: Դա լուծում չի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031