Լրահոս
Օրվա լրահոսը

Արդարադատության նախարարն ընդունել է Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի պատվիրակությանը

Հոկտեմբեր 15,2015 16:33

ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն այսօր ընդունել է Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի (ԽԿԿ) պատվիրակությանը:

Պատվիրակության ղեկավար, ԽԿԿ անդամ Մարժենա Քսելի խնդրանքով արդարադատության նախարարը ներկայացրել է Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում իրականացվող բարեփոխումների ընթացքը, տիրող իրավիճակն ու առկա խնդիրները: Արփինե Հովհաննիսյանն առաջնային խնդիր է համարել քրեակատարողական հիմնարկների գերբեռնվածության հարցն ու ընդգծել, որ 2015 թվականի տարեվերջին շահագործման հանձնվող «Արմավիր» ՔԿՀ-ի երկրորդ և երրորդ մասնաշենքերը գրեթե ամբողջությամբ կլուծեն այդ խնդիրը:

Խոսելով ոլորտի բարեփոխման ուղղությամբ կատարված աշխատանքներից՝  նախարարն առանձնացրել է առաջիկայում նախատեսվող օրենսդրական գլոբալ փոփոխությունները, այն է՝ ՀՀ Քրեական, Քրեական դատավարության և Քրեակատարողական նոր օրենսգրքերի ընդունումը:

Արփինե Հովհաննիսյանն անդրադարձել է նաև ԽԿԿ պատվիրակության վերջին այցից հետո ներկայացված դիտարկումների արդյունքում կատարված աշխատանքներին՝ ընդգծելով, որ մեկնարկել է մեծածավալ ծրագրերի իրականացման գործընթաց, որը, նախարարի խոսքով, ՔԿՀ-ներում առկա խնդիրները նվազեցնելու և լուծելու հնարավորություն կտա: Մասնավորապես՝ քրեակատարողական հիմնարկներում իրականացվող էներգախնայողության ծրագրի արդյունքում կբարելավվեն խցերի պայմանները, առողջապահական ծրագրերի շրջանակում քրեակատարողական հիմնարկները կապահովվեն առողջության պահպանման առաջնային ծառայություններով, իսկ զբաղվածության ապահովման, վերականգնողական արդարադատության զարգացման ու կարողությունների հզորացման ուղղությամբ հստակ գործողություններ են իրականացվում:

Շնորհակալություն հայտնելով ամփոփ տեղեկատվություն տրամադրելու համար՝ Մարժենա Քսելը նախարարին է ներկայացրել Հայաստանում գտնվելու ընթացքում մի շարք քրեակատարողական հիմնարկներում անցկացրած դիտարկումների արդյունքները, արձանագրած առաջընթացն ու հրատապ լուծում պահանջող խնդիրները:

Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել պատվիրակությանը ներկայացրած առաջարկությունների, մտահոգությունների ու բարձրացրած հարցերի համար և հավաստիացրել, որ անձնապես հետևողական է լինելու բոլոր խնդիրների լուծմանը:

 

ՀՀ ԱՆ տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031