Լրահոս
Օրվա լրահոսը

Էներգախնայող և անվտանգ արտաքին լուսավորության ցանց՝ Երևանում

Հոկտեմբեր 15,2015 16:05

Կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության, «Երքաղլույս» ՓԲԸ-ի, Երևան քաղաքի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև «Երևանի քաղաքային լուսավորության ծրագիր» դրամաշնորհային համաձայնագրին, որի շրջանակում ՎԶԵԲ-ը Արևելյան Եվրոպայի էներգախնայողության և շրջակա միջավայրի գործընկերության հիմնադրամի միջոցներից Հայաստանին կհատկացնի 1 մլն 900 հազար եվրո դրամաշնորհ: Ծրագրի հիմնական նպատակն է Երևանում ունենալ էներգախնայող և անվտանգ արտաքին լուսավորության ցանց: Մասնավորապես, ծրագրի շրջանակում նախատեսվում է Երևանի 28 փողոցներում հենասյուների փոխարինում, մալուխների ստորգետնյա անցկացում, էներգախնայող լամպերի օգտագործում, ինչպես նաև կառավարման ավտոմատացված համակարգի ներդնում:

Երևանի Վազգեն Սարգսյան փողոց, հ.3 հասցեում կառուցվող հասարակական (վարչական) համալիրի տարածքի բարեկարգման և լրացուցիչ այլ աշխատանքների իրականացման համար կառավարության որոշմամբ գումար կհատկացվի Քաղաքաշինության նախարարությանը: Նորակառույց վարչական համալիրի տարածքի բարեկարգման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերը մշակվել են դեռևս 2014 թ.-ին:Սակայն շինարարական աշխատանքների իրականացման ընթացքում, առանձին գերատեսչությունների տեղակայման և համալիրի տարածքում վարչական նոր մասնաշենքի կառուցման հետևանքով, համալիրի կառուցապատման մակերեսը ընդլայնվել է:

 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
 ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
 ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031