Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հայաստանը Սիրիայից ամենաշատ փախստականներ ընդունած եվրոպական երկրների ցանկում 3-րդն է. Eufoa

Հոկտեմբեր 15,2015 15:34

«Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության հրապարակած ուսումնասիրությունում ներկայացված է Սիրիայի փախստականների ճգնաժամին Եվրամիության, Հայաստանի եւ Միջին Ասիայի երկրների արձագանքի վերլուծությունը: «Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Հայաստանի ցուցադրած համերաշխության մոտեցման վրա, կարելի է ասել, որ նա մարմնավորում է եվրոպական արժեքները»:

«Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության տարածած մամուլի հաղորդագրությունում նշված է, որ Հայաստանը Սիրիայում քաղաքացիական պատերազմի սկսելուց ի վեր ընդունել է մոտավորապես 17.000 փախստականների: Սա Հայաստանին դարձնում է Սիրիայից ամենաշատ փախստականներ ընդունած երկրներից 3-րդը: Գերմանիան եւ Շվեդիան են, որ ավելի շատ փախստականների են ընդունել: Երկու երկրներն էլ Եվրոպայում ամենաուժեղ տնտեսություններ ունեցող երկրներից են, իսկ Հայաստանում մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն 10 անգամ ավելի ցածր է քան Եվրոպական միության միջին չափսը»:

Հայաստանը նաեւ առաջին եվրոպական երկիրն է մեկ բնակչի դիմաց ընդունված փախստականների քանակով. նա 1000 քաղաքացու դիմաց 6 սիրիացի է ընդունում, ինչը ավելին է քան Գերմանիան (1) կամ Շվեդիան (4): Ուսումնասիրությունում նշված է, որ Հայաստանի սոցիալական եւ տնտեսական իրավիճակն այնպիսին է, որ այդ երկրից ավելի շատ ջանքեր է պահանջվել, որ ընդունեն սիրիացի փախստականներին, քան ցանկացած այլ եվրոպական երկրից:

Փախստականների հանկարծակի ներհոսքը  Եվրամիությունում բազմաթիվ քննարկումների եւ իրավիճակի սրման պատճառ է դարձել. «Հայաստանի իշխանությունները, հակառակը, պարզ ասացին, որ իրենց երկիրը պետք է պատրաստ լինի ընդունել փախստականներին եւ պետք է աշխատի միջազգային կառույցների եւ հայկական տարբեր կազմակերպությունների հետ, որպեսզի ընդունի նրանց»:

Չնայած նրանց, որ սիրիացի փախստականների մեծամասնությունը հայկական ծագում ունեն, այլ փոքրամասնությունները նույնպես ընդունվել են Հայաստանի կողմից: Օրինակ՝ եզդիները, որոնք դաժան հալածանքների եւ էթնիկական զտման են ենթարկվում տարբեր ահաբեկչական խմբավորումների կողմից Սիրիայում եւ Իրաքում: «Հայաստան ժամանելուց հետո նրանք ապաստան ստացան»:

«Բոլորը խոսում են փախստականների ճգնաժամի մասին: Ցավոք սրտի, մենք շատ բան չենք լսում Հայաստանի մասին, որը, իրոք, աշխարհին հիշեցնում է, թե ինչ է նշանակում Եվրոպական համերաշխություն: Այս զեկույցը հրապարակելով մենք ցանկանում ենք մարդկանց ցույց տալ եւ ուշադրություն բերել այն հանգամանքի վրա, որ Հայաստանը իսկապես եվրոպական արժեքների մաս է կազմում»,- ասել է «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության նախագահ Էդուարդո Լորենցոն:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031