Քիչ առաջ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հրապարակվեց Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի գործով վճիռը: Վճռով սահմանվում է, որ Փերինչեքի նկատմամբ Շվեյցարիայի օրենսդրությունը ճիշտ չի կիրառվել:
Հայաստանը այս գործով հանդես էր գալիս որպես երրորդ կողմ և ՀՀ պահանջն էր, որ վճռից հանվեն այն արտահայտությունները, որոնք ինչ-որ չափով կարող են կասկածի տակ դնել ցեղասպանության փաստը: ՀՀ պահանջներն այս առումով բավարարվել են:
Մեկնաբանելով վճիռը ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը նշեց. «Եվրոպական դատարանն այս վճռով հաստատեց, որ եվրոպական դատարանն այն սուբյեկտը չէ և այն մանդատը չունի, որ գնահատի ցեղասպանություն եղել է, թե՝ ոչ կամ համեմատել այն Հոլոքոստի կամ որևէ այլ ցեղասպանության հետ: Եվրոպական դատարանը հստակ սահմանել է իր որոշման մեջ, որ չունի լիազորություն, որ գնահատական տա ցեղասպանության փաստին: Այս առումով միանշանակ արձանագրենք, որ մենք մեր ակնկալիքներին հասել ենք»:
Ըստ պարոն Կոստանյանի՝ սա նախադեպային որոշում է: Նա մանրամասնեց «Մտավախություն ունեինք, որ եվրոպական դատարանը կարող էր ասել, որ ցեղասպանության քրեականացումը կոնվենցիային հակասող փաստ է բարեբախտաբար եվրոպական դատարանը հստակ սահմանել է, որ ոչ միայն ցեղասպանությունը քրեականացնող օրենսդրությունները ինքնին կոնվենցիային հակասող չեն, այլև ցեղասպանությունը ժխտելու համար քրեական պատասխանատվության պետք է ենթարկվեն, ընդամենը ՄԻԵԴ-ը սահմանել է, որ քրեական պատասխանատվության ենթարկելու օրենսդրությունը տարբեր երկրներում պետք է համապատասխանեցվեն կոնվենցիային և ճիշտ կիրառվի տվյալ անձի նկատմամբ»:
Կարդացեք նաև
Որոշման մյուս կարևոր ուղղություն այն է, որ ըստ էության ՄԻԵԴ որոշումը թույլ է տալիս ցեղասպանություն վերապրած բոլոր հայերին իրենց իրավունքները պաշտպանել ՄԻԵԴ-ում:
Հիշեցնենք, որ թուրք ազգայնական գործիչ Փերինչեք Դողուն Շվեյցարիայում հերքել է հայոց ցեղասպանության փաստը և դատապարտվել ազատազրկման: Նա դիմել է ՄԻԵԴ, որն էլ բավարարել է Դողուի հայցը՝ գործում նշելով, հայցվորի նկատմամբ խոսքի ազատության սահմանափակում է կիրառվել:
Շվեյցարիայի արդարադատության նախարարը մարտին հայտարարեց, որ Շվեյցարիան հակընդդեմ հայցով կդիմի ՄԻԵԴ՝ պաշտպանելու երկրի շահերը: Հիշեցնենք, որ Շվեյցարիան միակ պետությունն է, որտեղ ընդունված է հայոց ցեղասպանությունը քրեականացնող բանաձև:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Ստրասբուրգ
Ինչպէս միշտ ու տեւաբար, բազմաթիւ դարերէ ի վեր՝ Պատմութեան ընթացքին, Եւրոպան անգամ մը եւս վաճառեց Հայութիւնը:
Պայքարը կը շարունակենք: