Քաղաքացի Նարե Ն.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2015 թվականի սեպտեմբերի 30-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, ոստիկանության աշխատակիցը մարմնավաճառությամբ զբաղվելու համար ոստիկանության Շենգավիթի բաժին տանելու նպատակով հրավիրել է իրեն նստել ծառայողական ավտոմեքենան: Ինքը հրաժարվել է, ապա ոստիկանության նույն աշխատակիցը տեղյակ լինելով, որ գտնվում է հղիության շրջանում, ձեռքերով հարվածներ է հասցրել որովայնին և հարկադրաբար նստեցնելով ավտոմեքենան` բերման է ենթարկել ոստիկանության Շենգավիթի բաժին:
Քաղաքացի Նարե Ն.-ի հաղորդման հիման վրա՝ բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Կարդացեք նաև
ՀՀ հատուկ քննչական ծառայության
լրատվական ծառայություն