Հոկտեմբերի 15-17-ը պաշտոնական այցով Երևան ժամանած Դոնի Ռոստովի վարչակազմի ղեկավար Սերգեյ Գորբանի գլխավորած պատվիրակությունը Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդ`հարգանքի տուրք մատուցելու Հայոց մեծ եղեռնի Սուրբ նահատակների հիշատակին:
Այնուհետ ռոստովյան պատվիրակությունը եղել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ուր պատվիրակության ղեկավար Սերգեյ Գորբանը գրառում է կատարել Պատվո հյուրերի հուշամատյանում:
Երեւանի քաղաքապետարանի մամուլի հաղորդագրություն