Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ցմահ դատապարտյալների ծնողները սպառնացին անձնագրերը պատռել՝ «շպրտել» (Տեսանյութ) 

Հոկտեմբեր 15,2015 12:19

Ցմահ դատապարտյալների ծնողներն այսօր կառավարության առաջ վարչապետ Հովիկ Աբրահամյանից պահանջում էին վերանայել իրենց որդիների գործերը: Նրանց վրդովվեցրել էր այն, որ արդեն չորրորդ օրն է` Նուբարաշենի կալանավայրում 53 ցմահ դատապարտյալ հացադուլի է նստած, սակայն այս հանգամանքը որեւէ մի պատասխանատուի չի հետաքրքրում:

Դատապարտյալների ծնողները համոզված էին, որ իրենց որդիները պատիժը կրում են ուրիշի կատարած հանցագործության համար, սակայն դատախազությունը «հմտորեն» գործն իրենց որդիների «գլխին» է բարդել եւ, որքան էլ գործում նոր երեւան եկած հանգամանքներ են ի հայտ գալիս, արդարադատության մարմիններին չի հետաքրքրում, քանի որ խուսափում են գործերը բացել, ծնողների պահանջով վերանայել. «Հարուստների տղաների կատարած հանցագործությունները, մարդասպանությունները մեր տղաների վրա են բարդել ու դատել, առանց ապացույցների, դատախազությունը, դատավորները վճիռներ են կայացնում ու առանց խղճի խայթի դատում անմեղ մարդուն»:

Դատապարտյալների ծնողները հարյուրավոր կիլոմետրեր էին կտրել ու հասել կառավարություն՝ ցուցապաստառներով, սակայն մինչ այս ժամը կառավարությունից որեւէ մեկը նրանց պահանջը լսելու դուրս չէր եկել:

Ծնողները սպառնացին իրենց անձնագրերը պատռել եւ «շպրտել», քանի որ այլեւս չեն ցանկանում այս երկրի քաղաքացի լինել:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031