Երեկ երեկոյան հարձակման է ենթարկվել «Չեք անցկացնի» նախաձեռնության անդամ, ՀԱԿ երիտասարդական կառույցի անդամ Վարդան Հարությունյանը։
Արամ Խաչատրյան 11/73 շենքի շքամուտքում 5 հոգանոց խումբը սպասել է Վարդանին, եւ երբ նա մտել է շքամուտք, հարձակվել են երիտասարդի վրա։ Տեղի է ունեցել քաշքշուկ, նրանք միմյանց հարվածներ են հասցրել, բայց քանի որ Վ.Հարությունյանը մենակ չի եղել, ամեն ինչ արագ ավարտվել է։
Ավելի ուշ Վարդանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Քիչ առաջ եկա տուն՝ դաշնակները սյուրպրիզ էին պատրաստել, մի 5 հոգանոց խմբով դարանակալել էին մեր շքամուտքում եւ սպասում էին, որ ծեծեն, բայց բախտի բերմամբ ես մենակ չէի։ Թեթեւ քաշքշոց եղավ, նրանք ինձ հարվածեցին, բայց ստացան ադեկվատ պատասխան ու հեռացան։ Պատկան մարմիններին եւս մի անգամ դիմում եմ՝ ոստիկանություն, ուշադրություն դարձրու, այլապես ամբողջ պատասխանատվությունը ընկնում է ձեր վրա…Ես գիտեի՝ մենակ ՀՀԿ-ն է այդ ճանապարհով հարցեր լուծում»։
«ՉԻ» հետ զրույցում Վ.Հարությունյանը պնդեց, որ տեղի ունեցած միջադեպը հետեւանք է նախօրեին սահմանադրական փոփոխությունների թեմայով քննարկման ժամանակ ՀՅԴ ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանին իր ուղղած հարցի։
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում