Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը երեկ ասել է, թե կուսակցություն ստեղծելու եւ Հայաստանի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու իր մտադրության մասին խոսել է Սերժ
Սարգսյանի հետ եւ ստացել դրական պատասխան (որ եթե ծրագիր ունեն, կարող են մասնակցել):
«ՉԻ» – Սա իսկապես զավեշտ է։ Փաստորեն Արա Աբրահամյանը տեղյակ չէ, որ Հայաստանում ընտրությունների մասնակցել-չմասնակցելու իրավունքը Սերժ Սարգսյանը չի տալիս, այդ հարցը որոշվում է օրենքով։
Մյուս կողմից էլ՝ Սերժ Սարգսյանը տեղյակ չէ, որ ցանկացած կուսակցություն կարող է մասնակցել Հայաստանի խորհրդարանական ընտրություններին, այդ թվում՝ Արա Աբրահամյանի ստեղծածը, բայց անձամբ Արա Աբրահամյանը այդ իրավունքը չունի եւ չի կարող անգամ շարքային պատգամավոր դառնալ:
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում