Լրահոս
Օրվա լրահոսը

Ակցիզային հարկը սպառողի գրպանից են վճարելու. «Հայոց աշխարհ»

Հոկտեմբեր 15,2015 11:19
byuje

Հունվարի 1-ից ուժի մեջ կմտնի «Ակցիզային հարկի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով նախատեսվում է ավելացնել ծխախոտի, օղու, բենզինի, որպես վառելիք օգտագործվող սեղմված գազի եւ դիզվառելիքի համար սահմանված ակցիզային հարկի չափերը:

Նշենք, որ նախագծի փոփոխությունը կառավարությունը պայմանավորում է Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներում գործող ակցիզային հարկի դրույքաչափերի հետ ներդաշնակեցման պահանջով:

Դրանից բացի, օրենքի փոփոխությունը կառավարությունը հիմնավորում է նաեւ նրանով, որ բենզինի եւ դիզելային վառելիքի դրույքաչափերը փոփոխության չեն ենթարկվել 2006 թվականից, այն դեպքում, երբ վերջին 10 տարվա ընթացքում դրանց գները մոտ 41 տոկոսով թանկացել են:

Փոքր ձեռներեցությամբ զբաղվողների հայկական միության նախագահ ՍՏԵՓԱՆ ԱՍԼԱՆՅԱՆԻ դիտարկմամբ, այդ հանգամանքը, ինչպես նաեւ երկրում սոցիալ-տնտեսական վիճակը հաշվի առնելով` կառավարությունը պետք է ոչ թե ակցիզային հարկի գինը բարձրացներ, այլ դեռ մի բան էլ վերանայեր, գուցեեւ իջեցնելու ուղիներ գտներ.

«Մեր երկրում այնպիսի ծայրահեղ սոցիալական եւ տնտեսական վիճակ է ստեղծվել, որ այս կամ այն ապրանքի համար գինը թեկուզ մի քանի դրամով բարձրացնելը ավելի է սրում սոցիալական լարվածությունը:

Իսկ գնի բարձրացումը կարող է լինել նաեւ հարկային ծանրաբեռնվածության միջոցով: Այս դեպքում հարվածի տակ են ընկնում փոքր ու միջին ձեռնարկատերերը, որոնց բիզնեսն ամենավատթար վիճակում է:

Տրամաբանական է, որ նրանք իրենց ապրուստի միջոցը պահպանելու համար ակցիզային հարկի ավելացված արժեքի բեռը պետք է դնեն սպառողի ուսերին: Դա էլ շղթայական ռեակցիայի ձեւով նորանոր թանկացումների կբերի, ու, ինչպես միշտ, կտուժի սպառողը:

Տեսեք` ակցիզային հարկը բարձրացնելով բենզինի, դիզվառելիքի կամ սեղմված գազի համար` կառավարությունը կնպաստի, որ բենզալցակայաններում դրանց գինը թանկանա: Իսկ վառելիքի թանկացումն էլ իր հերթին կհանգեցնի տաքսի ծառայությունների թանկացմանը: Այս ամենի հետեւանքով կտուժեն նրանք, ովքեր օգտվում են տաքսիներից:

Մյուս կողմից էլ, բնակչության սպառողականության նվազման հետ միասին, թանկացումը կհարվածի տաքսիստների գործունեությանը` աշխատանքի ծավալի, հետեւաբար շահույթի նվազման ձեւով: Այսինքն` այս մեխանիզմը քայքայում է երկրի սոցիալ-տնտեսական համակարգը»:

Թագուհի ԱՍԼԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031