Մինչեւ այս տարվա փետրվարը Ռուսաստանը Հայաստանի քաղաքական դաշտի հետ կապված որեւէ խնդիր չուներ, քանի որ այստեղ ուներ երկու հզոր «խաղացողների»՝ ի դեմս ԲՀԿ-ի եւ ՀԱԿ-ի, որոնց միասնության պայմաններում ռուսական կողմը կարող էր լիարժեք ապահովագրված լինել եւ ուշադրություն չդարձնել քաղաքական դաշտում սերնդափոխության եւ այլ զարգացումների վրա։ Սակայն փետրվարյան հայտնի իրադարձություններից հետո ԲՀԿ-ն փաստացի կորսվեց ռուսական կողմի համար, քանի որ դադարեց իշխանություններից առանձին խաղացող լինել։ Այդ նույն իրադարձությունների արդյունքում ՀԱԿ-ն էլ այնպես գահավիժեց, որ նրա հետ եւս հույսեր կապելն անհեթեթություն կլինի։ Հետեւաբար նրանց եւս նոր ուժ է հարկավոր։ Եվ, ահա, երեկ պաշտոնապես հաստատվեց, որ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը մտադիր է Հայաստանում կուսակցություն հիմնել եւ մասնակցել 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին։
Աբրահամյանի կողմից Հայաստանում կուսակցություն հիմնելու խնդիրը քաղաքականից բացի նաեւ իրավական կողմեր ունի։ Մասնավորապես, իրավական խնդիրներից մեկն այն է, որ երկքաղաքացին Հայաստանում կարող է կուսակցություն հիմնել, այստեղ քաղաքական գործունեություն ծավալել, բայց չի կարող պատգամավոր, նախարար, վարչապետ կամ նախագահ դառնալ։ Այդ արգելքն առկա է ինչպես գործող Սահմանադրությունում, այնպես էլ նոր Սահմանադրության նախագծում։
Մի պահ ենթադրենք, որ ՀՀ իշխանություններին կհաջողվի նոր Սահմանադրության նախագիծն անցկացնել եւ 2017-ի խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հենց այդ փաստաթղթի հիման վրա։ Ըստ այդմ, Արա Աբրահամյանը եւ նրա ապագա կուսակիցները, որպեսզի ԱԺ ընտրություններին մասնակցելու իրավունք ունենան, պետք է լինեն միայն ՀՀ քաղաքացի եւ վերջին 4 տարում մշտապես բնակված լինեն Հայաստանում։ Ինքը՝ Աբրահամյանը, երեկ հրավիրված ասուլիսում խոստովանել է, որ երկքաղաքացի է, ունի Ռուսաստանի եւ Հայաստանի քաղաքացիություն։ Սակայն դա բավարար չէ։ Որպեսզի նա Հայաստանում պատգամավորի թեկնածու գրանցվի, պետք է հրաժարվի ՌԴ քաղաքացիությունից։
Բայց այս իրավիճակում դա էլ չի փրկի, քանի որ նա 4 տարի անընդմեջ Հայաստանում չի բնակվում։
Կարդացեք նաև
Վահագն ՀՈՎԱԿԻՄՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում