Լրահոս
Օրվա լրահոսը

Արա Աբրահամյանը հարուստ է, եւ ունի բոլոր շանսերը՝ փոխարինել ԲՀԿ-ին հաջորդ խորհրդարանում. «Հայկական ժամանակ»

Հոկտեմբեր 15,2015 10:50

Առհասարակ, փող ունեցող մարդկանց նկատմամբ ընդգծված զգացմունքներ ունենք։ Շատ ենք սիրում։ Արա Աբրահամյանը հարուստ է, եւ, հետեւաբար, ունի բոլոր շանսերը՝ փոխարինել ԲՀԿ-ին հաջորդ խորհրդարանում։ Այսինքն կազմել բուտաֆորիկ ցուցակ, բաժանել ռեկորդային ընտրակաշառք ու մտնել արդեն մեծ լիազորություններ ունեցող Ազգային ժողով։ Որտեղ, ի դեպ, դարձյալ «լավագույն կեսը» կազմելու են հանրապետականները։ Աբրահամյանն ինքն էլ հանրապետականների «ռուսախոս» տեսակն է։ Ռուսերենին տիրապետում է այնքան, որքան Առաքել Մովսիսյանը, գեներալներ Մանվել Գրիգորյանն ու Սեյրան Սարոյանը միասին՝ հայերենին։

Այն, որ Արա Աբրահամյանի երեկվա ասուլիսին նրա աջ եւ ձախ կողմերին բազմել էին Հայաստանի կոմունիստական կուսակցության վերջին եւ դեմոկրատական կուսակցության առաջին քարտուղար Արամ Գասպարի Սարգսյանը եւ ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, թույլ է տալիս հետ նայել ու հիշել, թե ինչ ակնածանքով էին մեր շատ մտավորականներ Արկադի Վարդանյանի կամ Գագիկ Ծառուկյանի ձեռքից վերցնում ավտոմեքենայի բանալին (ինչպես Բժշկական համալսարանի նախկին ռեկտոր Վիլեն Հակոբյանը) կամ գեղեցիկ մի ծրար՝ գումարով, որը մեր գիտնականներն ու գրողները՝ շնորհակալ խոնարհումով, դնում էին ծոցագրպանները:

Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031