Բեռլինում շախմատային աշխարհի լավագույն ներկայացուցիչները պայքարում են ռապիդ եւ բլից շախմատների աշխարհի չեմպիոնի կոչման համար: Նրանց թվում են նաեւ Հայաստանի ներկայացուցիչները:
Ռապիդում արդեն պայքարն ավարտվել է: Աշխարհի գործող չեմպիոն նորվեգացի Մագնուս Կարլսենը 15 պարտիաներում վաստակելով 11,5 միավոր՝ ինչպես անցած տարի, այս անգամ էլ նվաճել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը:
Հայաստանի երեք մասնակիցներից լավագույն արդյունքը ցույց է տվել արդեն բավականին ժամանակ ակտիվ շախմատին հրաժեշտ տված գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը, որը 9,0 միավորով զբաղեցրել է 35-րդ հորիզոնականը: Հայաստանի շախմատիստների առաջատար Լեւոն Արոնյանը 8,5 միավորով հանգրվանել է 43-րդ տեղում, իսկ Տիգրան Լ. Պետրոսյանը վաստակելով 8,0 միավոր՝ պայքարն ավարտել է 56-րդ հորիզոնականում:
Կարդացեք նաև
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
15.10..2015