Երեկ Գերմանիայի մայրաքաղաքում մեկնարկել է նաեւ բլից շախմատի աշխարհի առաջնությունը: 184 շախմատիստները, որոնցից 152-ը գրոսմայստերներ են, երկու օրում պայքարելու են 21 տուրում: Երեկ 14 տուրից հետո Ֆրանսիայի ուժեղագույն գրոսմայստերներից Մաքսիմ Վաշյե-Լագրավը 11,5 միավորով ստանձնել էր միանձնյա առաջատարի դերը: Մագնուս Կարլսենը, Լեւոն Արոնյանը, եւ ռուսաստանցիներ Վլադիմիր Կրամնիկն ու Եվգենի Տոմաշեեւսկին 10-ական միավորով բաժանում էին 4-ից 7-րդ հորիզոնականները:
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
15.10..2015