Լրահոս
Օրվա լրահոսը

Մադրիդում Կարեն Գրիգորյանի ու Ռոբերտ Հովհաննիսյանի գործերը վատ չեն

Հոկտեմբեր 15,2015 10:19

Մադրիդում շարունակվում է իսպանացի գրոսմայստեր Օլիվեր Գոնսալեզի 4-րդ միջազգային հուշամրցաշարը, որտեղ ուժեղագույնների «A» խմբում հանդես են գալիս նաեւ մեր երկիրը ներկայացնող երիտասարդ գրոսմայստերներ, Հայաստանի գործող չեմպիոն Կարեն Գրիգորյանը եւ Ռոբերտ Հովհաննիսյանը (նկարում):

Խաղացված չորս տուրից հետո Կարեն Գրիգորյանը 3,5 միավորով ընթանում է մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականում: Ռոբերտ Հովհաննիսյանը կես միավոր պակաս է վաստակել եւ զբաղեցնում է 16-րդ տեղը: Իսկ մրցաշարային աղյուսակն առանց միավորի կորստի գլխավորում է իսպանացի գրոսմայստեր Դավիդ Լարինո Նիետոն:

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
15.10..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել