Լրահոս
Օրվա լրահոսը

Զուրաբյանը՝ Րաֆֆի Հովհաննիսյանի «ոչ»-ի ճակատի հետ ՀԱԿ-ի տարաձայնությունների մասին

Հոկտեմբեր 15,2015 15:30

Լեւոն Զուրաբյանը չի բացառում, որ ինչ-որ պահի որեւէ
մարտավարական տարբերություն Ժիրայր Սեֆիլյանի հետ չունենան

«Ոչ»-ի ճակատներից մեկի՝ «Նոր Հայաստանի» միասնական շտաբի ղեկավար Ժիրայր Սեֆիլյանը օրերս հրավիրած ասուլիսում ասաց, որ ՀԱԿ-ի հետ մարտավարական տարբերություններ ունեն, դրա համար առայժմ չեն միավորվում: Նա բացատրեց, որ ՀԱԿ-ը գտնում է, որ պետք է աշխատել «ոչ»-ի ուղղությամբ եւ ամեն ինչ անել քայլ առ քայլ, իսկ իրենք գտնում են, որ այս իշխանությունների հետ չպետք է գնալ հանրաքվեի, միանգամից պետք է իշխանափոխության համար ժողովրդին ոտքի հանել:

«Առավոտի» հետ զրույցում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը նախ դժգոհեց, որ հրապարակայնորեն իրենց մարտավարական տարբերությունները քննարկվել են. «Ճիշտ կլիներ, որ մեր դիրքորոշումը մենք հայտնեինք: Մեր դիրքորոշումը հետեւյալն է, ընդ որում, դա մենք ի սկզբանե ենք ասել՝ գարնանը, ամռանը: Մենք ասել ենք, որ համարում ենք այս սահմանադրական գործընթացը, որն ուղղված է Սերժ Սարգսյանի իշխանության հավերժացմանը՝ ցմահ, այս գործընթացը մենք պետք է վերածենք Սերժ Սարգսյանին անվստահություն հայտնելու հանրաքվեի: Սա նշանակում է, որ այս հանրաքվեն մենք պետք է վերածենք ոչ թե ինչ-որ իրավաբանական տեքստ ընտրելու կամ չընտրելու հարցի, այլ Սերժ Սարգսյանին մերժելու կամ չմերժելու հարցի՝ դրանով մոբիլիզացնելով ժողովրդին եւ վերջնական նպատակ ունենալով հասնել երկրում իշխանափոխության, Սերժ Սարգսյանի ռեժիմի հեռացման: Դա կստացվի մինչեւ հանրաքվեն, թե հանրաքվեից հետո՝ մեզ համար սկզբունքային նշանակություն չունի»:

Ըստ նրա՝ ցանկացած գործընթաց, ցանկացած հանրաքվե, հատկապես եթե հարցը վերաբերում է կոնկրետ ռեժիմի մնալ-չմնալուն, հնարավորություն է ստեղծում ժողովրդին ակտիվացնելու: Քարոզարշավը հենց դրա համար է. «Մենք դեռ չենք սկսել մեր քարոզարշավը, չենք գնացել գյուղեր, չենք գնացել մարզեր, չենք գնացել ժողովրդի հետ լուրջ խոսակցության՝ բացի այն խոսակցությունից, ինչ տեղի ունեցավ ԱԺ լիագումար նիստում եւ հեռարձակվեց լայնորեն: Մենք դեռ ժողովրդի հետ չենք սկսել մեր խոսակցությունը: Ամբողջ գործընթացը պետք է սկսել ժողովրդի համախմբման համար: Կախված արդյունքներից, կախված համախմբման ձեռք բերված չափից՝ մենք կդիմենք համապատասխան քայլերի: Եվ ես չեմ բացառում, որ ինչ-որ պահի մենք որեւէ մարտավարական տարբերություն նույն Ժիրայր Սեֆիլյանի հետ չունենանք»:

Մենք ճշտեցինք՝ առայժմ քարոզարշավները «ոչ»-ի ճակատները տարբե՞ր ուղղությամբ են կազմակերպելու, նա պատասխանեց. «Չէ, ո՞վ ասաց: Մենք պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որ կարող ենք միասին էլ անել: Մենք համագործակցում ենք»:

Հ. ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
14.10..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031