Լրահոս
Օրվա լրահոսը

Կատվախոտի բուժական ազդեցությունը

Հոկտեմբեր 15,2015 11:30

Տան պայմաններում եթե ինչ-որ մեկը իրեն լավ չի զգում` սրտխփոց, սրտանոթային համակարգի նեւրոզներ, անմիջապես օգտագործում է վալերիանի` կատվախոտի կաթիլներ կամ դեղահաբ:

Կատվախոտը բուժական նպատակով հիմնականում օգտագործում են որպես հանգստացնող, սրտի գործունեությունը կարգավորող, ցավազրկող, կծկանքը վերացնող, լեղամուղ, աղեստամոքսային համակարգի գեղձերի հյութազատությունը խթանող միջոց:

Այն լավ քնաբեր է: Իջեցնում է արյան բարձր ճնշումը, նյարդային բարձր գրգռվածությունը, լայնացնում սրտամկանը սնուցող պսակաձեւ անոթները:

Բուժական նպատակով օգտագործում են բույսի կոճղարմատը եւ արմատը, որոնք ունեն խիստ բնորոշ հոտ, դառը համ: Հավաքում են ինչպես գարնանը, այնպես էլ ուշ աշնանը: Լվանում եւ չորացնում են լավ քամհարվող, ստվերոտ տեղում:

Բույսը պարունակում է եթերայուղ, որով էլ պայմանավորված է բույսի բնորոշ հոտը, ինչպես նաեւ ալկալոիդներ,  դաբաղող նյութեր, օսլա, խեժ, օրգանական թթուներ եւ այլն:

Կատվախոտը բժշկության մեջ կիրառվում է նաեւ անքնության, միգրենի, գլխացավերի, սրտանոթային համակարգի նեւրոզների, կրծքային հեղձուկի, հիպերտոնիկ հիվանդության, ստամոքսի եւ աղիների կծկանքի դեպքում:

Կիրառման նպատակով պատրաստվում է հետեւյալ ջրաթուրմը. 10-20 գրամ հումքը 30 րոպե թրմել 200 միլիգրամ եռման ջրում, հովացնել, քամել եւ խմել 1 ճաշի գդալ` օրական 3-4 անգամ:

Եփուկ պատրաստելու համար անհրաժեշտ է 10 գրամ հումքը 300 միլիգրամ ջրում 15 րոպե եռացնել, հովացնել, քամել եւ խմել մեկական ճաշի գդալ` օրական 3 անգամ:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

 

«Առավոտ» օրաթերթ
14.10..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031