Լրահոս
Օրվա լրահոսը

«էն, ինչ Քոչարյանն արեց՝ բոլորս գիտենք». Արա Աբրահամյանը՝ 3 նախագահների մասին. (Տեսանյութ)

Հոկտեմբեր 14,2015 23:41

Հիմա, որ Սերժ Սարգսյանը գնա, սկսենք Սերժ Սարգսյանի՞ մասին վատ խոսալ:

Սահմանադրական փոփոխությունների նախագծի հետ կապված Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը տարբեր դաշտերում են հայտնվել: Քոչարյանը ոչ-ի կողմնակիցների շարքում է:

Այսօր Aravot.am-ը Ռուսաստանի հայերի միության նախագահ Արամ Աբրահամյանին հարցրեց՝ Դուք ո՞ր նախագահի դիրքորոշման կողմնակիցն եք, ո՞ր դաշտում եք Ձեզ տեսնում: Նա ի պատասխան հորդորեց ամեն ինչ այդպես սեւ ու սպիտակի չբաժանել. «Հակադրական պետք չի՝ Սերժ Սարգսյան-Քոչարյան: Գիտեք ինչ կա, էն, ինչ Քոչարյանն արեց՝ բոլորս գիտենք, ոչ մի խնդիր չկա: Հիմա պետք է խոսենք ներկայի ու ապագայի մասին: Եթե ինչ-որ սխալներ են եղել, եթե մենք այնպես չենք զարգացել, ինչ էսօր պետք է, ժամանակը ցույց է տվել, որ մենք բավականին շատ խնդիրներ ունենք, որ լուծված չեն, ուրեմն ինչ-որ բաներ այնպես չի եղել: Հիմա մեր խնդիրն է՝ ուսումնասիրենք, թե էդ ինչո՞ւ այնպես չի եղել եւ ի՞նչ կարող ենք անել, որպեսզի դա չկրկնվի: Դա է ամենակարեւորը»:

Խոսելով 3 նախագահների հետ իր հարաբերությունների մասին՝ Արա Աբրահամյանն ասաց. «Գիտեք, իրանք նախագահներ են, մեր ամբողջ ազգը պետք է բոլորի նկատմամբ հարգալից լինի: Իրանք բոլորն էլ եղել են ՀՀ նախագահ, երեքն էլ: Երեքն էլ արել են, մենք պետք է բալանսավորված խոսանք: Եթե մենք քննադատում ենք որեւիցե մեկին, մենք պետք է ասենք իրանց արած գործերը: Ամեն մեկն ունի  իր արժանիքները, ամեն մեկն ունի իր տեղը: Ինձ թվում է,  մենք մի քիչ շատ ագրեսիա ունենք՝ անընդհատ հնին, գնացողին ինչ-որ բան ասենք: Քոչարյանը բավականին մեծ գործ է արել, Լեւոն Տեր-Պետրոսյանը: Ամեն մեկը իրանց գործերն են արել: Հիմա, որ Սերժ Սարգսյանը գնա, սկսենք Սերժ Սարգսյանի՞ մասին վատ խոսալ»:

Մեր դիտարկմանը, որ Ձեզ ավելի շատ Քոչարյանի հետ են կապում՝ նա չհամաձայնեց՝ ասելով. «Ես միշտ աշխատել եմ ՀՀ նախագահների հետ՝ անկախ նրանից, թե ովքեր են, որովհետեւ ես միշտ օգնել եմ Հայաստանի ժողովրդին: Միշտ աշխատել եմ, որ ժողովրդի համար լավ լինի: Հիմա վաղը, որ դուք ընտրեք մեկ ուրիշին, ես իրա հետ եմ աշխատելու: Մենք պիտի մի բան հասկանանք, գիտեք, եթե դուք մտածում եք, որ Օբամային բոլորը սիրում են՝ ամերիկացիները, դուք սխալվում եք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Roubina Ohanian says:

    Ես այս հարցում տեսակետ չունեմ: Միայն մի բան.- Երկու անգամ լսեցի հարցազրույցը: Ինձ թվում է, որ Աբրահամյանը վերջում ասաց.- «Եթե մտածում եք, որ ՕԲԱՄԱՅԻՆ բոլորը սիրում են՝ ամերիկացիները, դուք սխալվում եք»:
    Եթե ճիշտ եմ ես, ուրեմն առաջարկում եմ գրությունը ուղղել:
    Շնորհակալություն:

  2. Նարեկ says:

    Իմ իմանալով Արա Աբրահամյանը Ռուսաստանի քաղաքացի է: Նա ՉԻ ԿԱՐՈՂ Հայաստանի քաղաքական կյանքում դեր ունենալ: Բայց ուզում է ունենալ: Հիմա իր վաստ վատ չխոսենք???

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031