«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Քլարկ Փրայսը
-Ինչպե՞ս եք գնահատում հայ-ամերիկյան հարաբերությունները։
-Ես կարծում եմ՝ Հայաստանի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունները շատ լավ են ընթանում։ Ես երեկ Գորիսում էի, որտեղ «ՔոնթուրԳլոբալ» ընկերությունը վերագործարկեց «Որոտանի հիդրո կասկադ»-ը։ Հայաստանի Հանրապետության նախագահն էլ էր ներկա։ Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս երկու երկրների հարաբերությունների բարձր մակարդակը։ Անցած շաբաթվա ընթացքում այստեղ էր ԱՄՆ պաշտպանության փոխնախարարը, ով բարձր գնահատեց խաղաղապահ գործողություններին Հայաստանի մասնակցությունը։ Մենք Հայաստանում ընդունել ենք ԱՄՆ-ի և ՀՀ-ի միջև գործընկերության հարցերով պատվիրակությանը։
-Ավելի վաղ դեսպան Միլսը հայտարարել էր, թե Հայաստանում առկա կոռուպցիան խոչընդոտում է տնտեսական աճը, վտանգում է մարդու իրավունքների պաշտպանությանը ժողովրդավարությանը և անգամ՝ ազգային անվտանգությանը։
Կարդացեք նաև
-Այդ հայտարարությունից հետո մեզ հարցադրում են անում, թե այդ հայտարարությունը դեսպանի անձնական կարծիքն է, թե ԱՄՆ-ի պաշտոնական դիրքորոշումը։ Դա միացյալ նահանգների պաշտոնական քաղաքականությունն է։ Մենք կոռուպցիայի դեմ պայքարում ենք ամենուր, այդ թվում՝ Հայաստանում։ Մենք գոհ ենք Հայաստանի Կառավարության հետ այդ հարցի շուրջ համագործակցությունից և հակակոռուպցիոն աշխատանքների ընթացքից։
Մանրամասներին կարող եք ծանոթանալ` «1in.am»-ի կայքում