Լրահոս
Օրվա լրահոսը

Հովիկ Աբրահամյանն ու Իսհաղ Ջահանգիրը 1 ժամ սպասեցրին՝ 10 րոպե էլ չխոսեցին. (Տեսանյութ)

Հոկտեմբեր 14,2015 21:57

Այսօր կառավարությունում  ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ու Իրանի Իսլամական Հանրապետության առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրը հանդես եկան հայտարարությամբ: Հայտարարությունը լուսաբանելու համար լրագրողներին կառավարություն էին հրավիրել ժամը 18.20-ին, մինչդեռ բազմաթիվ լրագրողներ ուղիղ մեկ ժամ սպասեցին, մինչեւ երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյանները կժամանեն մամուլի կենտրոն: 1 ժամ սպասելուց հետո Աբրահամյանն ու Ջահանգիրը միասին մոտ 10 րոպե ելույթ ունեցան ու շատ արագ հեռացան սրահից:

11116544_10205167679971352_7485212415960396239_o 12094737_10205167680131356_4825770083436429016_o MHM99951-copy

Լրագրողները հնարավորություն չունեցան հարցեր ուղղել պաշտոնյաններին:

Ինչ վերաբերում է Հայաստան-Իրան համագործակցությանը, ապա, Հովիկ Աբրահամյանը, կարելի է ասել՝ հայտնեց լավ լուրեր. մնում է՝ դրանք իրականություն դառնան:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ասաց, որ իրանական կողմի հետ քննարկել են

Հայաստան-Իրան բարձրավոլտ էլեկտրահաղորդման 3-րդ գծի կառուցման աշխատանքներին։ Վարչապետը վստահեցրեց, որ այդ աշխատանքներն արդեն մեկնարկել են եւ կավարտվեն համաձայն սահմանված ժամանակացույցի՝ 2018 թվականին: Ըստ Աբրահամյանի, հստակեցվել են Մեղրիի ՀԷԿ-ի կառուցման աշխատանքների հետագա անելիքները եւ Իրանի հետ սահմանամերձ բնակավայրերի գազի բաշխման ցանցի կառուցման ծրագրերի ընթացքը:

Պարոն Աբրահամյանը հավաստիացրեց, որ անդրադարձ է եղել  ճանապարհային ենթակառուցվածքներին առնչվող հարցերին՝  Հյուս-հարավ ներդրումային ծրագրին,  Հայաստան-Իրան երկաթգծին. «Շոշափեցինք նաեւ Եվրասիական տնտեսական միություն-Իրան հարաբերություններին առնչվող հարցերը:  ՀՀ կառավարության անունից պատրաստակամություն հայտնեցի աջակցելու ԵՏՄ-Իրան  երկխոսության ձեւավորմանը եւ համագործակցման խորացմանը, մասնավորապես ԵՏՄ- Իրան ազատ առեւտրի համաձայնագրի կնքման համատեքստում»:

Մանրամասները` տեասնյութում

Իրանի Իսլամական հանրապետության նախագահի առաջին տեղակալ  Էսհաղ Ջահանգիրին էլ գրեթե նույն բաներն ասաց, ինչ-որ Աբրահամյանն էր ասել: Պարոն Ջահանգիրն էլ վստահեցրեց, որ Հայաստան-Իրան բարձրավոլտ էլեկտրահաղորդման 3-րդ գծի կառուցման աշխատանքները ժամանակին կավարտվեն, Իրան-Հայաստան երկաթգծի կառուցման, ԵՏՄ –ի հետ կապված հարցերն են քննարկել. «Տարածաշրջանային մյուս երկրների հետ համագործակցության շրջանակում կկարողանանք Պարսից ծոցը միացնել Սեւի ծովի ճանապարհներին»: Իրանի փոխնախագահը վստահեցրեց, որ որեւէ սահմանափակում չկա Իրան-Հայաստան հարաբերությունների զարգացմանը, Իրանի տնտեսական հաջողությունները նոր եւ դրական պայմաններ են ստեղծում երկու երկրների հարաբերությունների զարգացման համար:

Հիշեցնենք, որ ՀՀ  վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրավերով  է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրը այցելել Հայաստան:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031