Աղավնաձորցիները բացել են միջպետական ճանապարհը
Aravot.am-ն արդեն տեղեկացրել է, որ Վայոց Ձորի Աղավնաձոր գյուղի բնակիչները փակել են Երեւան-Մեղրի միջպետական ճանապարհը: Խնդիրը վերջին օրերին բնորոշ է` խաղողի մթերում:
Քիչ առաջ աղավնաձորցիների հետ զրույց է ունեցել ԱԺ պատգամավոր, ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանն, ով Երեւան էր վերադառնում մարզային կուսակցական հանդիպումներից:
Aravot.am-ի հետ զրույցում տիկին Զոհրաբյանը պատմեց, որ երբ գյուղացիների հետ զրուցելիս է եղել, իրենց է մոտեցել Վայոց Ձորի նախկին մարզպետ Սամվել Սարգսյանը: Նա խոստացել է, որ աղավնաձորցիների խաղողի ողջ պաշարը ինքը կմթերի` 180 դրամով:
Կարդացեք նաև
«Կարո՞ղ ենք իրար ձեռք սեղմել եւ պայմանավորվել, որ 2000 տոննա խաղողը մինչեւ վերջին գրամը կմթերվի»,- հարցրել է Նաիրա Զոհրաբյանը: Սամվել Սարգսյանը հավաստիացրել է, որ մինչ այժմ դեպք չի եղել, որ ինքը խոստանա եւ չկատարի:
Այդ պայմանավորվածությունից հետո աղավնաձորցիները բացել են միջպետական մայրուղին:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ