Արտակ Անդրեասյանի վիճակը կայուն է, միջին ծանրության
Այսօր Ժամը 20.40-ի սահմաններում Նոյեմբերյանի բժշկական կենտրոն է տեղափոխվել Նոյեմբերյանի սահմանապահ զորամասի մայոր, Կոթի գյուղի բնակիչ 48-ամյա Արտակ Անդրեասյանը: Նա վիրավորվել է համագյուղացի, 50-ամյա Բաբկեն Սարուխանյանի վարած «ԶԻԼ-131» ավտոմեքենայով Կոթիի պաշտպանական դիրքեր տանող ճանապարհին, երբ մեքենան ընկել է ձորը: Ավտոմեքենայի վարորդ, պայմանագրային զինծառայող Բ. Սարուխանյանը տեղում մահացել է:
Նոյեմբերյանի ԲԿ-ի տնօրեն Արթուր Գաբրիելյանից տեղեկացանք, որ Արտակ Անդրեասյանի վիճակը կայուն է, միջին ծանրության, նա հետագա բուժման համար կտեղափոխվի Վանաձորի զինվորական հոսպիտալ:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ