Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայը, եթե ապրել է ուզում, զենք պիտի վերցնի».Հայրենյացի բնակչի պատմությունը իր գյուղից 80 հոգու այրելու մասին (Տեսանյութ)

Հոկտեմբեր 14,2015 21:05

Հայոց Ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ անմեղ զոհերի հիշատակին Արթիկի շրջանի Հայրենյաց գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցու կողքին հուշաքար է տեղադրվել:

IMG_0649 IMG_0660

Ինչպես  Aravot.am-ի հետ զրույցում պատմեց գյուղի  տարեց բնակիչ Գեւորգ Սարգսի Սարգսյանը,  թուրքերը 1920 թվականին իրենց գյուղից 80 հոգու, հիմնականում ծերերի ու երիտասարդների կապել ու տարել են Ջաջուռ:

Իր պապը՝ Գեւորգը, որի անունը հիմա ինքն է կրում եւ որը զինվորական է եղել, գալով Սարիղամիշից, լսել է գյուղացիների գերեվարման մասին ու շտապել է բանակցելու թուրքերի հետ: Վերջինս խնդրել է գոնե երեխաներին բաց թողնել, սակայն թուրքերն  անդրդվելի են եղել, այրել են բոլորին, այդ թվում Գեւորգի՝ Դորպատի համալսարան ավարտած եղբորը՝ Հուսիկին:

Գյուղացիներից մեկը՝ Խանաեւը  կարողացել է դուրս պրծնել, ձեռքը կոտրած վիճակում փախել է ու պատմել  դաժան տեսարանը: Նա փոխանցել է, որ թուրքերը Գեւորգին կապել են ձիու վրա ու խփել:

«Եթե հայը զենք չվերցրեց, նա ապրելու իրավունք չունի, նա պիտի պայքարի, որովհետեւ  թուրքը գազան անձնավորություն է, նա ոչ զարգացած անձնավորություն է,քաղաքակրթության չի ենթարկվում, իսկ հայը այդպիսին չէ», -ասում է մեր զրուցակիցը՝ բացառելով հայ-թուրքական հարաբերությունները բոլոր ժամանակաշրջաններում:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031