Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Աղավնաձորցիները ճանապարհ են փակել

Հոկտեմբեր 14,2015 20:30

Վայոց ձորի Աղավնաձոր գյուղում այս տարի եւս խաղողի մթերման լուրջ խնդիրներ են առաջացել: Aravot.am-ի հետ հեռախոսազրույցում գյուղացիները ասացին, որ այսօր մարզպետը եկավ գյուղ եւ ասաց՝ գնացեք «Պռոշյան» գինը որոշեք՝ եկեք բերքահավաքը սկսեք:

«Գնացինք Արարատի գինու գործարան՝ ասացին, որ 140 դրամից ավելի չենք կարող վճարել, զանգեցինք «Պռոշյան» այնտեղից էլ ասեցին՝ իզուր չգաք, ես էլ 120 դրամ կարող եմ վճարել՝ սա է իմ գինը»,-նշեցին գյուղացիները՝ ավելացնելով. «120 դրամով Աղավնաձորի «արենի» սորտի խաղողը սկի իր դեղերի եւ ջրի փողը չի հանում»:

Վրդովված եւ հուսահատված աղավնաձորցիներն իրենց բողոքն են արտահայտում Երեւան-Մեղրի ճանապարհը փակելով: Նրանց խոսքերով, մթերող ընկերությունները՝ «Պռոշյանը» եւ «Վեդի Ալկո»ն ասում են 120 եւ 150 դրամով կարող ենք մթերել. տալիս եք՝ տվեք, չէ՝ ձեր խնդիրն է:

Գյուղացիների փոխանցմամբ «Սպայկա» ընկերության ներկայացուցիչն այսօր գյուղ է եկել եւ հայտարարել, որ ամենաընտիր խաղողը կարող է մթերել ընդամենը 150 դրամով:

«Արմենիա վայն» ընկերությունն էլ օրեր առաջ 200 տոննայի պայմանագրի է կնքել գյուղացիների հետ եւ նշել, որ լրացուցիչ տեղ չունի: Այս ընկերությունը մեկ կիլոգրամի համար սահմանել է 200 դրամ, 10 դրամ էլ՝ ճանապարհածախս:

Աղավնաձորցիների փոխանցմամբ՝ այնքան են ճանապարհը փակ պահելու, մինչեւ կառավարությունից ներկայացուցիչ գա եւ հարցին լուծում տա:

Քիչ առաջ Աղավնաձոր գյուղի գյուղապետ Աշոտ Գալստյանի հետ Aravot.am-ը հեռախոսազրույց ունեցավ: Գյուղապետը նշեց, որ ճանապարհը չէին փակել՝ պարզապես հավաքվել էին այդ հատվածում, որից քիչ անց մոտեցել էր Աղավնաձոր գյուղի բնակիչ Սամվել Սարգսյանը եւ խոսել գյուղացիների հետ, որ առավոտյան մարզպետի հետ դարձյալ կհանդիպեն եւ կքննարկեն ինչպես կազմակերպել, որ գոնե 180 դրամով մթերեն:

Հիմա գյուղացիները վերադառնում են տուն՝ հույսով, որ այս տարի էլ խաղողը կմթերվի:

Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031