Լրահոս
Օրվա լրահոսը

Արդարադատության նախարարության պաշտոնյան խնդիրների շարք է թվարկում

Հոկտեմբեր 14,2015 20:12

ԱՆ ՔԿՎ այլընտրանքային պատիժների կատարման բաժնի (ԱՊԿԲ)  պետ Լեւոն Ավետիսյանի տվյալներով, իրենց ծառայությունում հաշվառված է 223 ազատազրկման դատապարտված, նրանցից 1229-ը պատիժ են կրում, մնացածը վերահսկողության տակ են գտնվում:

Նրա խոսքով, Սահմանադրական դատարանի՝ անցած տարվա որոշումը՝ քրեական օրենսգրքի 54 հոդվածի առաջին մասը հակասահմանադրական ճանաչելու մասին, մի շարք հակասություններ է առաջացրել ազատազրկման դատապարտվածի՝ տուգանքի վճարել-չվճարելու  հարցում:

Նա ներկայացրեց 2012-2015 թվականների տուգանքների գանձման վիճակագրությունը եւ օրինակներով փաստեց. «2012-ին գանձել ենք 144 միլիոն 695.000 դրամ, 2013-ին՝  138 միլիոն, 2014-ին՝ հակասահմանադրական ճանաչվելուց հետո  59 միլիոն, իսկ այս տարվա իննը ամիսների տվյալներով 66 միլիոն: էապես երեւում է, որ կիսով չափ կրճատվել է գանձումը, ու դա պայմանավորված է նրանով, որ բոլորը դատապարտվածները գիտեն, որ տուգանք պատժատեսակը չվճարելու դեպքում  դատապարտված անձի պատժին խստացում  չի սպասվում»:

Պարոն Ավետիսյանը այլ խնդիրներ էլ է արձանագրել. «Խնդիր է առաջանում նաեւ այն դեպքում, երբ հանրային աշխատանքից ազատվում են հաշմանդամություն կամ թոշակի տարիքի անձինք: Անհասկանալի է, հակասություն է առաջանում, երբ որ ազատազրկումը փոխարինվում է հանրային աշխատանքով՝ որպես մեղմ պատժատեսակի, փաստորեն, թոշակառուները, հաշմանդամ մարդիկ ավտոմատ չեն կարող օգտվել այդ ինստիտուտից»:

Նա նաեւ նկատեց, որ օրենքով թույլատրվում է տուգանքը հետաձգել, որ դատապարտյալը  կարողանա մաս առ մաս վճարել, բայց. «Մեզ չի թույլատրվում դատարան միջնորդություն ներկայացնել դատապարտվածին այդ լիազորությունը տալու պահանջով»:

Պարոն Ավետիսյանը մեկ այլ խնդիր էլ նշեց, օրինակ` իրենց ծառայության մարզային բաժիններում հանրային աշխատանք կատարող դատապարտյալներին դժվար է հսկել՝ իրենք այդ հանրային աշխատանքը կատարում են, թե՝ ոչ. « Բացի դա գյուղերում բոլորը մեկը մյուսի բարեկամ ու ծանոթ են, դա էլ է շրջանցելու պատճառներից մեկը»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031