Դա անհանգստացնում է ադրբեջանցիներին
Սեպտեմբերի 25-ին Վրաստանի Թեքալի գյուղում կայացած հասարակական լսումների ժամանակ ադրբեջանցի քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեն հայտարարեց. «Որոշ ադրբեջանցիների անհանգստացնում է մի երեւույթ: Ինչ-որ մեկը այժմ շատ համառորեն ձգտում է թունավորել ադրբեջանցի եւ վրացի ժողովուրդներին: Կարծես թե մենք կախված ենք Վրաստանից, Վրաստանը կախված է մեզնից, հաջողությամբ աշխատում են համատեղ ծրագրերը՝ նավթամուղ, գազամուղ, երկաթուղի, առեւտուր, անցյալ տարի Ադրբեջանից մեկ միլիոն զբոսաշրջիկ է այցելել Վրաստան:
Այնուամենայնիվ «Գաբալա» – «Գալի» ֆուտբոլային խաղի ժամանակ վրացի ֆանատների ինչ-որ խումբ մեծ պաստառ է բարձրացրել՝ «Մեզ վերադարձրեք Սաանգելոն»: Իսկ Սաանգելոն Շեքի –Զաքաթալայի տարածաշրջանն է: Տերիտորիալ վերաձեւումներով զբաղվելը բացարձակ անիմաստ է: Կամ ադրբեջանական կողմից ինչ-որ մեկը սկսում է սադրել վրացական կողմին: Եթե իշխանությունները իշխանություններ լինեն, ապա տերիտորիալ կոնֆլիկտների հարցերի կամ դրանց ինչ-որ դրսեւորումների, բռնկումների դեպքում պետք է աշխատի օրենքը՝ դաժան,խիստ, անխուսափելի, նստեցնելով տարբեր սադրիչներին, դեբիլներին, որոնք առանց կանխատեսելու իրենց գործողությունների հետեւանքները՝ սկսում են խաղալ ազգանամոլության վրա»:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ