Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը, Contact.az-ի հետ զրույցում, հաստատել է «Мейдан ТВ»-ի առցանց ծառայության խմբագիր Գյունել Մովլուդ եղբայրների ձերբակալության փաստը:
ՆԳՆ մամուլի ծառայության աշխատակից Էսհան Զախիդովը հաղորդել է, որ հոկտեմբերի 13-ին ոստիկանությունը օպերատիվ տեղեկատվությունների հիման վրա ձերբակալել է Վեքիլ և Ռաջի Իմանովներին: Առաջինը ձերբակալվել է Բիլասուվարում, իսկ երկրորդը՝ Սումգայիթում:
Հաղորդվում է, որ ձերբակալության ընթացքում եղբայրների մոտ հայտնաբերվել է մարիխուանա տեսակի թմրանյութ: Կատարվում է հետաքննություն:
Գյունել Մովլուդ եղբայրները տարբեր աշխատանքներ են կատարում, հիմնականում աշխատում են որպես վարձու աշխատողներ: Նրանց մի քանի տարվա ազատազրկում է սպառնում թմրանյութների ձեռքբերման եւ տարածման համար:
Կարդացեք նաև
Մովլուդը հայտնի է իշխանությունների նկատմամբ կատարած քննադատական հրապարակումներով: «Мейдан ТВ»-ի հետ կապ ունեցող բոլոր անձինք արդեն մի քանի շաբաթ է ճնշման եւ հետապնդման են ենթարկվում: Իշխանությունները ցանկանում են Բեռլինում հիմնադրված առցանց ծառայության աշխատանքները դադարեցնել:
Հավելենք, որ երկու օր առաջ էլ ձերբակալվել էր «Мейдан ТВ»-ի լրագրող Այթեն Ֆարհադովան:
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ