Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 12-ին հանդիպում է ունեցել Հայ օգնության միության (ՀՕՄ) 71-րդ համահայկական պատգամավորական ժողովի անդամների հետ` ատենապետուհի Կարոլին Շամավոնյանի գլխավորությամբ:
Երկրի ղեկավարը բարձր է գնահատել ՀՕՄ-ի դերակատարությունը համահայկական տարբեր ծրագրերի իրականացման եւ Արցախին ցուցաբերվող մշտական աջակցության գործում:
Բակո Սահակյանը երախտագիտություն է հայտնել Հայ օգնության միության կենտրոնական վարչության նախկին ատենապետուհի Վիգի Մարաշլյանին եւ Արցախի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար պարգեւատրել նրան <<Վաչագան Բարեպաշտ>> մեդալով:
Նախագահը հաջողություններ է մաղթել նորընտիր ատենապետուհի Կարոլին Շամավոնյանին իր պատասխանատու աշխատանքում:
Կարդացեք նաև
Նախագահ Սահակյանը նաեւ պատասխանել է ներկաների կողմից բարձրացված տարաբնույթ հարցերին: