Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Բալասանյանը կես միլիոն դոլարանոց ավտոմեքենա է գնե՞լ

Հոկտեմբեր 14,2015 17:46

Մի քանի օր է՝ Գյումրիում թեժ քննարկման թեմա է դարձրել այն, որ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը վերջերս բրիտանական «Rolls-Royce» մակնիշի թանկարժեք մեքենա է գնել, անգամ հենց այդ մեքենայով էր գնացել դիմավորելու Լաս Վեգասից ժամանած աշխարհի կրկնակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանին:

Այդ մակնիշի մեքենայի գինը, ըստ Վիքիպեդիայի, հասնում է կես միլիոն դոլարի, իսկ, ըստ գյումրեցիների, այն Հայաստան բերելը նստում է 150-170 հազար դոլար ու հայ մեծահարուստները հազիվ կարողանում են այդ մակնիշի առնվազն երեք տարի օգտագործված մեքենա գնել:

Շիրակի մարզպետարանի պաշտոնյաներից մեկը, որը նույնպես գնացել էր «Զվարթնոց» օդակայան չեմպիոնին դիմավորելու, մեզ հետ զրույցում ասաց, թե տեսնելով այդ շքեղ մեքենան՝ Գյումրու զինանշան էլ վրան փակցված, ներքուստ ուրախացել է, թե ինչ յուրահատուկ նվեր են պատրաստել չեմպիոնի համար: Սակայն, երբ կողքից ասել են մեքենայի գինը, նա մտածել է, թե դժվար ի վիճակի լինեն այդքան թանկարժեք նվեր հանձնելու:

Գյումրու քաղաքապետարանի պաշտոնյաները ու նաեւ Սամվել Բալասանյանի ընկերները միաբերան պնդում են, որ Գյումրու քաղաքապետը նման թանկարժեք մեքենա չի գնել, այլ այդ օրը վարձակալել է:

Մենք այս հարցով դիմեցինք Գյումրու քաղաքապետարանի սպորտ բաժնի պետ Մեխակ Ղազարյանին՝ որպես Արթուր Ալեքսանյանի դիմավորումը կազմակերպած պաշտոնյայի, հարցնելով, թե այդ մեքենան վարձակալա՞ծ էր, թե՞ քաղաքապետի սեփականությունն է: Պաշտոնյան ասաց, որ թեեւ այդ հարցերով ինքը չի զբաղվել, բայց մեքենան վարձակալած էր, երեւանյան մեքենա է: «Եթե քաղաքապետինը լիներ, գոնե մի քանի անգամ մենք էլ տեսած կլինեինք»,- ասաց Մեխակ Ղազարյանը:

Գյումրու քաղաքապետարանի աշխատակազմի բյուջեի, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետի Սարիկ Մինասյանը մեզ հետ զրույցում ասաց. «Պաշտոնապես հայտարարում եմ, որ Սամվել Բալասանյանի անուն-ազգանունով նման մակնիշի մեքենա մեզ մոտ չկա գրանցված»:

Գյումրու փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանն էլ, որը Սամվել Բալասանյանի փեսան է, ասաց.«Սամվել Բալասանյանը Rolls-Royce մակնիշի մեքենա չի գնել, 100 տոկոսով եմ ասում, եթե գներ, ես շատ ուրախ կլինեի»:

Նշենք, որ Հայաստանում, Rolls-Royce վարում է Սամվել Ալեքսանյանը, Սամվել Կարապետյանը, Խաչատուր Սուքիասյանը, իսկ Սամվել Բալասանյանն իր եկամուտների մասին փաստաթղթում դեռ իր «Մոսկվիչ»-ն է հայտարարագրում:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Աշոտ Կարապետյան says:

    Երևի ՞Գյումրի՞ և ՞Գյումրեցի՞ ասելով պիտի պատկերացնենք անբարակյատ մի գյուղավերջ և բոմժանման աղբ քջջողների:
    Սամվե Բալասանյանը այն մարդկանցից է, որն ապացուցեց որ այս քաղաքում էլ կարելի է գործ անել, աշխատատեղեր ստեղծել, արտադրել մի բան, որի համբավը ամբողջ աշխարհի հայությունը գիտի: Մարդ-գործարարը այնքանով է հարուստ, ինչքնով վոր կարողացել է որևև պահանջարկ բավարարի: ՄԻլիոնավոր մարդիկ ամբողջ աշխարհում վայելում են նրա արտադրանքը, էդ կես միլիոն դոլարը ինչ է, որ արժան չեք տեսնում?
    Քաղաքն է թալանել, որ գնել է?
    Բիզնեսը կեխտոտ է վարել?
    Նրա բարեգործություններն ենք մոռացել?

    Քյումրեցիների 10-ից 9-ին որ հարցնես, երազում է որ ՞Գյումրիմում զավոդ բացվի, մարդիկ գնան աշխատեն՞: Բալասանյանի մոտ աշխատողները ոնց-որ թե այդ իրողության մեջ են:
    Հիմա մեր քաղաքին ևս մի 10 Սամվել Բալասանյաններ է պակասում ու ևս մի 10 Ռոլս-Ռոլս:

    Մենք էլ, գյումրեցիներով, սպասենք նման անցյալով այլ ՞զավոդ բացող Սամվելներին՞:

    Եկեք ոչ թե ամոթանք անենք, այլ մատնացուց անենք, որպես լավ գործարարի օրինակ: Առանք դրա էլ մեր քաղաքում լավ բաները քիչ են:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031