«Apple Store»-ի հավելվածների զարգացման ծրագրի շրջանակներում Apple ընկերությունը առաջարկել է ներբեռնել «Triada Studio» կազմակերպության «Shadowmatic» խաղը: Այս տեղեկությունը հաղորդել է Macdigger.ru-ն:
Հիշեցնենք, որ այս ամռանը վերոնշյալ խաղը հազվագյուտ գեղեցկության եւ հմայքի համար ստացել էր «Apple Design Awards» մրցանակը: Խաղը նախկինում արժեցել է մոտավորապես 3 դոլար, իսկ այժմ այն անվճար է:
«Shadowmatic»-ը յուրօրինակ գլուխկոտրուկ է, որն ունի պարզ կանոններ, բարդ բովանդակություն եւ հարմարավետ մթնոլորտ: Սա puzzle տեսակի խաղ է, որտեղ 1, 2 կամ 3 կտորից բաղկացած առարկները պետք է այնպես պտտել, որպեսզի դրանց ստվերով ստացվի պահանջվող պատկերը: Դժվարանալու դեպքում կան վճարովի հուշումներ:
Կարդացեք նաև
Հավելենք, որ ավելի վաղ «Առավոտ»-ին տված հարցազրույցում «Triada Studio» ընկերության ղեկավար Արա Աղամյանը նշել է, որ խաղը ունի որոշ հայկական տարրեր. «Խաղի մեջ քարտեզի վրա կան մի քանի հայկական տառեր, կա Կոմիտասի նկար սենյակներից մեկում, բայց ակնհայտ ճչացող բաներ չկան: Հենց խաղը սկսում է, անմիջապես «Ա» տառը աչքի է ընկնում քարտեզի վրա»:
Չնայած բոլոր վերոնշյալ առանձնահատկություններին՝ խաղը Հայաստանում մեծ տարածում չի գտել:
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ