Լրահոս
Օրվա լրահոսը

Սիրիան շարունակում է պայքարել, մաքառել…

Հոկտեմբեր 14,2015 17:26

Սիրիայի բոլոր ազգերի ու դաւանանքներին պատկանող նորմալ մարդկանց համար ընդունելի, իսկ դաիշականների՝ հակամարդկային այդ հրէշների համար՝ անընդունելի ալևի նախագահը՝ Բաշար Ասադը որոշում է ընդունել ռազմագործողութիւն սկսել՝ 21 միլիոնանոց Սիրիայի երկրորդ քաղաքը՝ 7 միլիոնանոց Հալեպը, ՛՛Իսլամական պետութեան՛՛ մարդակերներից ազատագրելու համար:

Սիրիական պետական 150-հազարանոց բանակին ու 1000-աւոր տանկերին կաջակցեն Ռուսաստանի Ռազմատիեզերական ուժերի՝ Սիրիա ժամանած 34 մարտական ինքնաթիռները, 16 ուղղաթիռները և Իրանից ու Լիբանանից ժամանած հազարաւոր իրանցի և արաբ շիայական կամաւորականներից բաղկացած հետևակային զօրաջոկատները:

Սպասւում են թեժ մարտեր:

Հայկական Սփիւռքի ՛՛սիրտը՛՛ ՝ Հալեպը, որի ոչնչացման համար ամէն ինչ անում էր և շարունակում է անել իսլամա-օսմանիստ նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանի գլխաւորած 81-միլիոնանոց ՛՛ահեղատեսիլ՛՛, բայց ներքուստ փտած և ազգամիջեան ու դաւանաբանական հարցերից բզկտուող Թուրքիան, հաւանաբար, վերջապէս կազատագրուի:

Սիրիայի պետական բանակի շարքերում շարունակում են խիզախօրէն մարտնչել Սիրիայի Արաբական Հանրապետութեան բազմահազար հայ քաղաքացիներ՝ սիրիական բանակի ամենաքաջարի զինուորներն ու սպաները:

Հայ զինծառայողների ու կամաւորական մարտիկների պաշտպանած դիրքերը չի կարողանում վերցնել ո՛չ մի դաիշական վարձու մարդասպան:

Կուզենայինք սպասել բարի լուրերի մեզ բարեկամ և փաստական դաշնակից Սիրիայից:

Նոր Օսմանեան թուրքական կայսրութեան ստեղծման՝ էրդողանի արիւնոտ պլանները դատապարտուած են կործանման:

Միաժամանակ, դա նոր դուռ կբացի Հայկական հարցի արդարացի լուծման համար՝ մի քայլ էլ մօտեցնելով մեզ դէպի Հայոց Դատի Արդար Լուծումը՝ Ազատ, Անկախ և Միացեալ Հայաստանի ստեղծումը…

Եւ ուրեմն՝ կեցցէ՛ պայքարող Սիրիան…

Մնացական Ռ. Խաչատրեան,

ռազմական պատմաբան,

14.10.2015թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031