Քիչ առաջ ոստիկանները, անձնագրային բաժնից վերցված ցուցակները ձեռքներին, ստուգումներ էին կատարում Գյումրու ամենամեծ թաղամասի՝ Անիի բնակարաններում: Նրանք հերթով թակում էին բնակարանների դռները, ընթերցում տվյալ հասցեում բնակվող մարդկանց անուն-ազգանունները, այսպես ասած «պտիչկա» էին դնում ու վերջում հեռախոսահամար վերցնում:
Թե ինչո՞վ է պայմանավորված ոստիկանների «հյուրընկալումը», վերջիններս դուռը ծեծելուն պես անկեղծանում էին.«Հեչ, եկել ենք ընտրությունների համար, հաշվառում է»:
Նկատենք, սակայն, որ ձեռքի հետ էլ փորձում էին տեղեկություններ հավաքել հարեւանների, փակ դռների մասին:
Նշենք նաեւ, որ անձնագրայինի ցուցակներում կան ակնհայտ սխալ տեղեկություններ, օրինակ՝ Անի թաղամասի Արամ Խաչատրյան 31 շենքի ցուցակներում կային վաղուց բնակարանները վաճառած, 10-15 տարի Հայաստանում չգնվող մարդկանց անուն-ազգանուններ:
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ